ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Ընդհանուր նկարագրություն

Ջրային տնտեսության պետական կոմիտեն ստեղծվել է 2001 թվականին (ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշման 2-րդ կետով):


ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 17-ի N 1653-Ն որոշմամբ ջրային տնտեսության պետական կոմիտեն ճանաչվել է ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմին:


2005 թվականից (ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 633-Ն որոշում) մինչև 2014 թվականի դեկտեմբերի 4-ը ջրային տնտեսության պետական կոմիտեն գործել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգում` որպես նախարարության կառավարման ոլորտի պետական մարմին:

 

2014 թվականից (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 4-ի N 1346-Ն որոշում)  ջրային տնտեսության պետական կոմիտեն գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում` որպես նախարարության կառավարման ոլորտի պետական մարմին:

 

Կոմիտեի նպատակները և խնդիրներն են՝


ա) պետական սեփականություն հանդիսացող ջրային և ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի կառավարումն ու անվտանգ օգտագործման ապահովումը.


բ) իր իրավասության սահմաններում ջրի ազգային ծրագրի իրականացման ապահովումը.


գ) ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը:

 

Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝


ա) ոլորտում ֆինանսական ռազմավարության մշակում, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստում և կառավարում.


բ) օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա և հեռանկարային աշխատանքներին մասնակցելը.


գ) օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացման ապահովումը.


դ) ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կառավարման լիազորությունների իրականացումը.


ե) ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննության ապահովումը և առաջարկություններ ներկայացնելը.


զ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման անվտանգության կարգավորումը և վերահսկումը.


է) ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների՝ ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպման վերահսկումը.


ը) ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում պետական բաժնեմասի (գույքի) կառավարման հետ կապված գործառույթների՝ ներառյալ պետական սեփականություն հանդիսացող ջրային և ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքման և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.


թ) ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև այլ ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը մասնակցելը.


ժ) կարգավորվող սակագների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում.


ժա) ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանումը.


ժբ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստների վարումը.


ժգ) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացումը:


ժդ) իր իրավասությունների սահմաններում օժանդակում է ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային համագործակցության իրականացմանը:

 

ժե) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովումը:

 


 

Վերադառնալ սկիզբ