ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Վահագն Գևորգյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության թիմի հետ

07.07.2023 Վահագն Գևորգյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության թիմի հետ Հուլիսի 7-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության թիմին։

Առաքելության կազմում էին՝ հիմնադրամի ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Պողոսյանը, ծրագրի ավագ մենեջեր՝ Երլան Ալիասկարովը և ծրագրի ավագ մենեջեր Վլադիսլավա Նեմովան։ Հանդիպմանը ներկա էին նաև հիմնադրամի ոլորտային մասնագետներ և ծրագրի փորձագետներ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Կարեն Դաղբաշյանն ու Մարտիրոս Նալբանդյանը, Արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի ՋՏ ԾԻՄ տնօրեն Աշոտ Խաչատրյանը և այլ գործընկերներ։

Ողջունելով հյուրերին՝ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը կարևորել է հիմնադրամի հետ Ջրային կոմիտեի արդյունավետ համագործակցությունն ու շարունակականության ապահովումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակներում համատեղ աշխատանքները:

Հանդիպման օրակարգային հարցերն էին՝

- Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ավարտի ժամկետն ու ծրագրի ընթացիկ վիճակը,

- Ջրային ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման հայեցակարգի հաստատման հետ կապված ընթացքը,

- Մաստարա ջրամբարի հետ կապված հարցերն ու գործողությունների ընթացքը,

- Ջրային ոլորտի հավանական նոր ծրագրի հետ կապված առաջնահերթությունները։

- Օրակարգային հարցերից յուրաքանչյուրի մասով կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա գործողությունների ժամկետների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը արտահայտել են իրենց գոհունակությունը համագործակցության առկա մակարդակից և հույս հայտնել, որ առաջկայում համատեղ ջանքերով կընդլայնվեն համագործակցության շրջանակները:









« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ