ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Շնորհավոր Ամանոր․ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղերձը

31.12.2023 Շնորհավոր Ամանոր․ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղերձը Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ իրականանան Նոր տարվա հետ կապված բոլորիս հույսերն ու սպասումները: Առաջին հերթին՝ Նոր տարում թող լինի խաղաղություն, որ մեր երեխաները, հարազատներն ու մերձավորները լինեն առողջ ու երջանիկ, ապահով ու անհոգ:
2024 թվականը թող նշանավորվի հուսալի ու լուսավոր ապագայի ավելի շատ նախադրյալներով, ուժեղ և հզոր ենթակառուցվածքներով ամուր պետություն ունենալու ավելի շատ հնարավորություններով: Մաղթում եմ, որ Նոր տարում բոլորս գտնեք այն ամենն, ինչ փնտրում եք, գտնեք այն ուղիները, որոնք կմոտեցնեն մեզ մեր նպատակներին՝ և անձնական, և գործնական:
Դիմավորենք Ամանորը հույսով, որ այն մեր երկրի համար կլինի առողջության և հաջողության, բարեկեցության և խաղաղության, ձեռքբերումների և վերելքների տարի:
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ