ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Ջրամբարաշինություն

 

 

 

1. Կապսի ջրամբար

 

2. Վեդիի ջրամբար

 

• 3. Մաստարայի ջրամաբար

 

 

 

Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակություն ունեն ջրամբարաշինական ծրագրերը: Այս առումով մեծ նշանակություն ունի վերջերս վերականգնված և վերակառուցված Մարմարիկի 24 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարը: Ներկայումս առաջնահերթության կարգով նախաձեռնվել են Վեդիի, Կապսի, Եղվարդի և Մարմարիկի ջրամբարաշինական աշխատանքները:

 

 


1. «Կապսի ջրամբարի վերականգնման մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստում, շինարարության վերահսկողություն» մրցութային փաթեթը ընթացքի մեջ է: Մրցութային փաթեթի հաստատումից հետո նախատեսվում է մանրամասն նախագիծն ավարտել 2016թ. երկրորդ կիսամյակում, որից հետո կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը: Ջրամբարի պատվարային հանգույցն առաջին փուլում նախատեսվում է կառուցել 25 մլն մ3 ծավալի համար: Նշված պատվարը կկառուցվի այնպես, որ հետագայում հնարավոր լինի այն բարձրացնել` հասցնելով ջրամբարի ծավալը 60 մլն մ3:


Շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի և այն թույլ կտա ընդգրկել ավելի քան 5 հազար հա նոր ոռոգելի տարածքներ, ինչպես նաև բարելավել ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովությունը:

 

 


2. Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) ֆինանսավորմամբ ավարտվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարություն» ծրագրի շրջանակներում նախատեսված տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունը: Ֆրանսիական Զարգացման Գործակալությունը (AFD) կողմից տրամադրված վարկի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման միջոցներով նախատեսվում է սկսել Վեդիի 29 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարի կառուցումը 2016 թվականին և ավարտել շինարարությունը 5 տարում: Այն կապահովի Արարատյան հարթավայրի ավելի քան 4.0 հազ. հա հողակտորների ոռոգումը, այդ թվում 2.8 հազ. հա տարածքի մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս ոռոգման եղանակով:

 

  


3. Մաստարայի 10.2 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարի կառուցման հարցը քննարկվում է Եվրասիական Զարգացման Բանկի հետ: Ջրամբարի կառուցումը թույլ կտա Արմավիրի մայր ջրանցքի 27-րդ կիլոմետրից հետո գտնվող համայնքներին մատակարարել ոռոգման ջուր ինքնահոս եղանակով, շահագործումից հանելով խորքային հորերը, իսկ Արարատյան ստորգետնյա ավազանից ջրառը պակասեցնել տարեկան շուրջ 5,3 մլն մ3-ով:

 


Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է մեկնարկել Գեղարդալճի, Քաղցրաշենի, Բաղրամյան-Նոյակերտի և Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգերի նախագծման ու կառուցման գործընթացները, ինչը հնարավորություն կտա այդ տարածքներում մեխանիկական եղանակով ոռոգումը փոխարինել ինքնահոսով:

 

 

 

 

 

 


 

Վերադառնալ սկիզբ