ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Վարկային և դրամաշնորհային ծրագրեր

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգման վարկային ծրագրի երրորդ փուլ

 

27.12.2013թ. ՀՀ կառավարության և KFW բանկի միջև կնքվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II - 3 փուլ» ծրագրի պայմանագիր: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է 6 քաղաքների և 37 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքների, բաշխիչ ցանցերի վերականգնման, Գյումրի քաղաքի առավել ռիսկային կետերի (Աթոյան, Շիրակացի, Ղուկասյան փողոցների) կոյուղու համակարգի վերականգման, Վանաձոր, Արմավիր քաղաքների ջրամատակարարման համակարգի նորացման, ինչպես նաև թվով 3 ջրամբարների կառուցման աշխատանքների որոշ մասի իրականացումը: 

 

 

Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր՝ երկրորդ փուլ

 

Սույն ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության և «Ասիական Զարգացման Բանկի» միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում: Այն ԱԶԲ աջակցությամբ իրականացվող Ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) վարկային ծրագրի (N 2363 - ARM (SF), սկսված դեռևս 2008թ. տրամաբանական շարունակությունն է: Ծրագրի իրականացման արդյունքում էապես կբարելավվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքում ջրամատակարարումը և ջրահեռացումը:

 

 

 

 

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգման ծրագրի երրորդ փուլ

 

27.12.2013թ. ՀՀ կառավարության և KFW բանկի միջև կնքվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II - 3 փուլ» ծրագրի պայմանագիրը, որի շրջանակներում ջրային համակարգին հատկացվող վարկի գումարը կկազմի 30.0 մլն. Եվրո, ՀՀ կառավարության համաֆինանսավորումը` 6.0 մլն. Եվրո: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է 6 քաղաքների և 37 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքների, բաշխիչ ցանցերի վերականգնման, Գյումրի քաղաքի առավել ռիսկային կետերի (Աթոյան, Շիրակացի, Ղուկասյան փողոցների) կոյուղու համակարգի վերականգման, Վանաձոր, Արմավիր քաղաքների ջրամատակարարման համակարգի նորացման, ինչպես նաև թվով 3 ջրամբարների կառուցման աշխատանքների որոշ մասի իրականացումը:

 

 

 

Գերմանիայի զարգացման և Եվրոպական միության հարևանության ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգման դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլ

 

14.05.2014թ. ՀՀ կառավարության և Գերմանիայի զարգացման բանկի միջև կնքվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II - 3 փուլ (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ)- Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք (Ծրագիր թիվ 30375)» 15 մլն Եվրո արժեքով դրամաշնորհային ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագիրը (այդ թվում` 12.0 մլն. Եվրո ներդրումային դրամաշնորհ և 3 մլն. Եվրո տեխնիկական դրամաշնորհ), որի շրջանակներում նախատեսվում է ջրամատակարար ընկերությունների կազմից դուրս մնացած 560 գյուղական բնակավայրերից ընտրված որոշ համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքների իրականացում, ինչպես նաև՝ Արմավիրի տարածաշրջանը գտնվում է համաճարակի առաջացման բարձր ռիսկային գոտում, ինչի արդյունքում խիստ անհրաժեշտություն է առաջացել կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու համար: Այս ծրագրի ֆինանսավորմամբ նախատեսվում է լճակային սկզբունքով գործող կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում, կոյուղու պոմպակայանի, կոլեկտորի, կոյուղու ցանցի վերականգնում, ինչը թույլ կտա Արմավիր և Մեծամոր քաղաքների ու Նորապատ համայնքի կեղտաջրերի մաքրման իրականացումը: 

 

 

 

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագիր

 

«Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագրի» փոխառության համաձայնագիրը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել է 2013թ. Մայիսի 29-ին: Վարկ համար - 8267 AM: Ծրագիրը Էֆեկտիվ է 2013թ. Հուլիսի 15-ին և կավարտվի 2017թ. հունիսի 30-ին:

2014 - 2016թթ. «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագրով իրականացվել է Մեղրի ինքնահոս ոռոգման համակարգի շինարարությունը:


Միաժամանակ իրականացվել են երեք այլ՝ Գեղարդալճի, Քաղցրաշենի, Բաղրամյան-Նորակերտի ինքնահոս համակարգերի կառուցման և 13 պոմպակայանների մոտ 50 կմ ընդհանուր երկարությամբ հեռացնող ջրանցքների վերականգնման նախագծային աշխատանքները: Այս բոլոր միջոցառումներն ուղղված են ջուր խնայող տեխնոլոգիաների ներդրմանը, շահագործման ծախսերի կրճատման, ոռոգման արդյունավետության բարձրացմանը: Սրանք հետագայում էլ լինելու են ոլորտի զարգացման առաջնային խնդիրները:


Այս ծրագրով նախատեսվող հիմնական աշխատանքներից են 4 ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցումը` ընդհանուր առմամբ 85 կմ երկարությամբ, 13 պոմպակայանների մոտ 50 կմ ընդհանուր երկարությամբ հեռացնող ջրանցքների վերականգնումը: Այս աշխատանքների արդյունքում տարեկան կխնայվի` 38 կՎտ/ժամ էլ.էներգիա, 20.4 մլն.խ.մ. ոռոգման ջուր, հնարավոր կլինի լրացուցիչ ոռոգել մոտ 2070 հա հողատարածք:


Ծրագրի նպատակներն են. (i) ընտրված ոռոգման համակարգերում կրճատել սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը և բարձրացնել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունը, և (ii) բարելավել ոլորտին առնչվող կարևոր տվյալների և տեղեկատվության մատչելիությունն ու հուսալիությունը որոշում կայացնողների և այլ շահագրգիռ կողմերի համար:


Ծրագիրը ունի հետևյալ բաղադրիչները`


Բաղադրիչ 1. Ոռոգման համակարգի բարելավում (33,1 մլն. ԱՄՆ դոլար): Այս բաղադրիչն ուղղված է ընտրված ոռոգման համակարգերում ջրի տեղափոխման հատվածի ՇևՊ կարիքների կրճատմանը: Բաղադրիչը ֆինանսավորում է հետևյալ ենթաբաղադրիչները.


Ենթաբաղադրիչ 1.1: Մեխանիկական ոռոգման փոխարինումը ինքնահոսով (24,7 մլն. ԱՄՆ դոլար): Այս ենթաբաղադրիչի նպատակն է իջեցնել ջրի գործառնական ծախսը՝ չորս համակարգում մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինելու միջոցով: Առաջարկված Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը ֆինանսավորում է ոռոգման համակարգերի կառուցումը Մեղրի, Գեղարդալիճ, Բաղրամյան-Նորակերտ և Քաղցրաշեն համակարգերում:


Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումն ավարտվել է:


Գեղարդալճինն իրականացվում է համաձայն ներքոնշյալ 3 լոտերի՝


Լոտ 1: Գեղարդալճի պատվարի վերակառուցում սկսվել է 2015թ. նոյեմբերին նախատեսվում է ավարտվել 2017 թ. օգոստոսին:


Լոտ 2: Մագիստրալ խողովակաշարի կառուցում ՊԿ0+00-ՊԿ133+00, ISEP/ICB/CW-14/002-2 սկսվել է 2015թ. Նոյեմբերին, նախատեսվում է ավարտվել 2016թ. օգոստոսին:


Լոտ 3: Մագիստրալ խողովակաշարի կառուցում ՊԿ133+00-ՊԿ249+00 և Գեղադիր-Հացավան ջրատարի կառուցում, ISEP/ICB/CW-14/002-3 սկսվել է 2015թ. նոյեմբերին, նախատեսվում է ավարտել 2016թ. հոկտեմբերին:


Ենթաբաղադրիչ 1.2: Մեխանիկական ոռոգման ջուր տեղափոխող հեռացնող և այլ ջրանցքների վիճակի բարելավում (8, 4 մլն. ԱՄՆ դոլար): Այս ենթաբաղադրիչով վերականգնվում են տասներեք ջրհան կայանների մոտ 58 կմ երկարությամբ հեռացնող ջրանցքներ: Բոլոր ջրանցքների վրա աշխատանքները սկսել են 2015թ. հունիս և արդեն ավարտվել են մի խումբը 2015թ. դեկտեմբերի 25-ին, մնացածը 2016 թ. մարտին:

 

 

 

 

 

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր

 

Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում: Կապսի պատվարի շինարարական աշխատանքները դադարեցվել են 1994 թվականին. իրականացվել է միայն 20մ բարձրությամբ պատվարի մարմնի լիցք: Կիսաավարտ պատվարը ներկայումս իրենից վտանգ է ներկայացնում, քանի որ թունելի փլուզման, կամ մեծ վարարման դեպքում կիսակառույց ջրամբարում արտահոսք կլինի պատվարի վրայով և պատվարի ճեղքում: Դա մեծ վնասներ կհասցնի պատվարի ստորին բիեֆում գտնվող համայնքներին, այդ թվում կծածկի Գյումրի քաղաքի մի մասը: Նոր նախագծի նպատակը Հայաստանի ամենաաղքատ մարզում` Շիրակում, Ախուրյան գետի վրա գյուղատնտեսական նպատակներով արդյունավետ ոռոգման համակարգի ստեղծումն է, որը կհանդիսանա գետի ամբողջ ավազանի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման մաս:


Ծրագիրն իրականացվելու է KfW) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Միջոցները կտրամադրվեն Վերականգնման վարկային հաստատության միջոցով:


Ծրագրի իրականացման ընթացքում (2014-2015թթ.) Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KFW) ֆինանսական աջակցության (դրամաշնորհ) միջոցներով խորհրդատուն` «CES Consulting Engineers Salzgitter GmbH», «AHT Group AG Management & Engineering» և «Երևանի պետական ճարտարապետական և շինարարական համալսարան» ՀՁ, իրականացրել է «ՋՌՀԿ/Ախուրյան գետ-Կապսի ջրամբարի և Կապսի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» տեխնիկա-տնտեսական հիմնավորման (ՏՏՀ) ուսումնասիրությունը: ՏՏՀ ուսումնասիրությունից հետո իրականացվել է “մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման” խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցութային գործընթացը:


2016թվականի մարտի 10-ից մեկնարկվել է «ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս համակարգի կառուցում» Ծրագրի “մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման” աշխատանքները:


Կապսի ջրամբարի կառուցման Փուլ 1, Էտապ 1 (Stage 1, Phase 1)-ով նախատեսվում է վերականգնել և կառուցել Կապսի ջրամբարը ընդհանուր 25 մլն մ3 ծավալով, որի դեպքում պատվարի բարձրությունը կլինի H=55 մ., ինչպես նաև կանոնավոր մոնիթորինգի գործընթացի ստեղծում, այդ թվում գոյություն ունեցող ջրաչափական կետերի վերակառուցում և նոր/լրացուցիչ ջրաչափական կետերի կառուցում Ախուրյան գետի վերին հոսանքի երկայնքով: 1-ին փուլի ընթացքում պատվարի հիմքը կկառուցվի այնպես, որ հետագա 2-րդ փուլի ընթացքում հնարավոր լինի բարձրացնել այն` հասցնելով առավելագույն 60 մլն. մ3 ծավալի:


Կապսի ջրամբարի կառուցման Փուլ 1, պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագծման, շինարարության, շին. տեխնիկական վերահսկողության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ընդհանուր ներդրումային ծախսերը կազմում են 60.0 մլն Եվրո, այդ թվում վարկ՝ 50.0 մլն. Եվրո: Ծրագրի իրականացման շրջանակներում ներկայումս ընթանում են Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստում, ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքերը: Փորձագետների հանձնաժողովի և ինչպես նաև <<ՇՄՍԱԳ>> խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցութային գործընթացը ընթացքի մեջ է:


Կապսի 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցումը կբարձրացնի Շիրակի և Ախուրյանի Աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովվածության մակարդակը: Կապսի 25 մլն մ3 ծավալով ջրամբարի իշխման տակ տեղաբաշխված է «Շիրակ» ՋՕԸ–ի կողմից սպասարկվող (Շիրակի մայր ջրանցք) համայնքների շուրջ 12325 հա հողատարածքներ: Կանոնավոր և հուսալի ոռոգման արդյունքում կավելանան գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, ինչպես նաև ֆերմերները կսկսեն մշակել ավելի եկամտաբեր մշակաբույսեր:

 


Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման ծրագիր

 

Վեդու ջրամբարը նախատեսվում է կառուցել Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերը: Վեդու ջրամբարը նախագծվել է 1991թ, Արարատյան հարթավայրի 4,0 հազ հա հողակտորները ոռոգելու համար, որոնցից 2.8 հազ. հա` մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս ոռոգման եղանակով:


Խորհրդատվական ծառայությունների հիմնական նպատակն է` ոռոգման և պատվարի ծրագրի մանրամասն ուսումնասիրության միջոցով որոշել ջրառ կառուցվածքի, փոխադրող ջրանցքի և պատվարի ամենից օպտիմալ պլանային դասավորությունը:


Ծրագիրն իրականացվելու է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) վարկային միջոցների հաշվին և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:


Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) ֆինանսավորմամբ` դրամաշնորհ, 2013-2014թթ. սկսվել և ավարտվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարություն» ծրագրի շրջանակներում նախատեսված տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրությունը: Վերոնշյալ ուսումնասիրություններն իրականացնող Խորհրդատուն հաջորդ փուլով, 25.11.2013 թվականին կնքված պայմանագրի համաձայն, շարունակում է իրականացնել ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարության համար մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները: Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքների մեկնարկը սահմանվել է 12 հունվարի 2015թ: Մանրամասն նախագծման, մրցութային փաստաթղթերի պատրաստման և մրցութային գործընթացի աջակցության աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016 թվականի օգոստոսին, որից հետո կմեկնարկվեն շինարարարական աշխատանքները:


Վեդի ջրամբարի ընդհանուր ծավալը՝ 29 մլն մ3, պատվարի բարձրությունը՝ H=72մ : Վեդիի 29 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարի կառուցումը կբարձրացնի Վեդի և Արարատ ՋՕԸ- ների շուրջ 3200 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը, չեն շահագործվի թվով 13 պոմպակայաններ` ինքնահոս համակարգի անցնելու արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 19մլն կվտ/ժամ էլ. էներգիա: Բացի այդ, երկրորդ/երրորդ կարգի ջրանցքների վերակառուցման և ցանցի արդիականացման արդյունքում կկրճատվեն ոռոգման ջրի կորուստները, ինչպես նաև շահագործման և պահպանման ծասխերը: Ներկայումս ցանցի ՕԳԳ-ն գնահատվում է 50-60 տոկոսի սահմաններում: Ծրագրի իրականացման արդյունքումվ ցանցի ՕԳԳ-ն կհասնի 80-85 տոկոսի:


Շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը շուրջ 4 տարի է։


Զարգացման Ֆրանսիական Գործակալությունն (ԶՖԳ) և ՀՀ կառավարությունը կողմից վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունվարի 26-ին, ճանաչվել է էֆեկտիվ և գտնվում է մեկնարկի փուլում:

 

 

 

Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագիր

 

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) դրամաշնորհ է ստացել Համաշխարհային բանկի ԵԿԱ տարածաշրջանի կարողությունների զարգացման բազմադոնորային վստահառուսական հիմնադրամից (ԵԿԱԿԶԱՐ), որը ղեկավարվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից: Դրամաշնորհի զարգացման նպատակն է բարելավել պատրաստվածությունը Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի (ՈՀԱԾ) իրականացման համար, որը կֆինանսավորվի Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԲ) Հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) (որը հիշատակվում է նաև որպես «Դոնոր») կողմից:


“Ոռոգման համակարգերի արդիակաացման ծրագրի (ՈՀԱԾ)” նախապատրաստման ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները.

 

 

  •  “Ոռոգման համակարգերի տեխնիկա-տնտեսական ուսումանասիրություններ և ծրագրային փաստաթղթերի կազմում”:
  •  “Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի մշակում”:
  •  ”Ծրագրի վերաբնակեցման քաղաքականության մշակում”:
  •  ”Ինստիտուցիոնալ Զարգացման ուսումնասիրություններ”:


Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի բաղադրիչները.

 


               Բաղադրիչ 1.  Մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս համակարգերով:

 

 

Ոռոգման համակարգերի ընտրության հիմնական չափորոշիչն է հանդիսացել ոռոգման համակարգերի տնտեսական արդյունավետության բարձրացումը, մասնավորապես՝ այս բաղադրիչի նպատակն է նվազեցնել ընտրված ոռոգման համակարգերում էլեկտրաէներգիայի և շահագործման ու պահպանման (ՇևՊ) ծախսերը: ՋՕԸ-ների ներկայացմամբ ընտրվել են մեխանիկական եղանակով ոռոգման ջուր մատակարարող բոլոր այն պոմպակայանները, որոնց սպասարկման տարածքում հնարավոր է կառուցել ինքնահոս եղանակով ոռոգման ջուր ապահովող ոռոգման համակարգեր և հաշվարկվել է ընտրված ինքնահոս համակարգերի եկամտաբերության նորման (ERR), ետգնման զուտ գումարը (NPV):


Բաղադրիչի շրջանակներում կֆինանսավորի ոռոգման համակարգերի կառուցումը 8 համակարգերում, ինչի արդյունքում ակնկալվում է տարեկան տնտեսել 7.3 մլն.կվտ/ժամ էլեկտրական էներգիա 300 մլն. դրամ արժեքով: Ընտրված համակարգերը տեղաբաշխված են Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում: Շահառուների քանակը կազմում 21920 մարդ: Ակնկալվում է նաև ոռոգելի հաղատարածքների աճ մոտ 1373 հա-ով:

 


               Բաղադրիչ 2. Որոշ մայր ջրանցքների և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում:

 

Մայր և երկրորդ կարգի ջրանցքների ընտրության հիմնական չափորոշիչն է հանդիսացել տնտեսական արդյունավետության բարձրացումը:


Այս բաղադրիչով կվերականգնվեն 4 մայր և 22 երկրորդ կարգի ջրանցքների համապատասխանաբար 8.2 կմ և 54.1 կմ ծայրահեղ քայքայված, վթարային հատվածները:


Ակնկալվում է նաև ոռոգելի հաղատարածքների աճ մոտ 2092 հա-ով:

 


               Բաղադրիչ 3.  ՋՕԸ-ների ներտնտեսային ոռոգման ցանցերի արդիականացում:

 

Ընտրվել են ներտնտեսային ոռոգման այն համակարգերը, որոնք առաջին հերթին նպաստում են “Անցումը մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման” և “Ոռոգման մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում” բաղադրիչների շրջանականերում կառուցվող համապատասխանաբար ինքնահոս ոռոգման համակարգերի և մայր կամ երկրորդային ջրանցքների տնտեսական արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես՝ դրանց սպասարկման տակ գտնվող ոռոգելի հողերի ջրաապահովվածության մակարդակի ավելացմանը:

Այս բաղադրիչով կվերականգնվի 146 ներտնտեսային ոռոգման համակարգեր 99 համայնքնում:


Ակնկալվում է տարեկան տնտեսել շուրջ 6.3 մլն.կվտ.ժամ էլ. էներգիայի` 265 մլն. դրամ արժեքով: Ոռոգելի տարածքների աճը կկազմի 6967 հա: Շահառուների քանակը 65554 մարդ:

 


            Բաղադրիչ 4. ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ զարգացում:

 

ՋՕ ընկերությունների ինստիտուցիոնալ հզորացումը ներառում է միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են ոռոգման վճարների հավաքագրման բարելավմանը, ոռոգման ջրի մատակարարման ծախսերի կրճատմանը, ՋՕ ընկերության կառավարման մարմինների զարգացմանը, այդ թվում` ներկայացուցիչների, վարչական խորհրդի, տարբեր հանձնաժողովների, ոռոգման ծառայությունների բարելավմանը, ոռոգման նոր տեխնոլոգիաների (կաթիլային, անձրևացում) խթանմանը, ՋՕ ընկերությունների ջրօգտագործողների իրազեկվածության բարձրացմանը: Նախատեսված է նաև իրականացնել ՋՕԸ ֆեդերացիայի ստեղծման, շահագործումից դուրս չեկող պոմպակայաններում էլ. էներգիայի փաստացի ծախսի մոնիտորինգի համակարգի ներդրման, պոմպակայաներում վթարային վիճակում գտնվող էլեկտրատնտեսության կարգաբերման, խոշոր ֆերմերների հողատարածքների գլխամասերում ջրաչափերի

 

 

             Ծրագրի իրականացումից ակնկալվող օգուտները:

 

  • Էլեկտրաէներգիայի տնտեսում (տարեկան)` 14.3 մլն.կվտ.ժ, 
  • Շահագործման ծախսերի կրճատում,
  • Ոռոգելի հողատարածքների աճ` մոտ 10500 հա,
  • Չշահագործվող պոմպակայանների քանակ` 12 հատ,
  • Մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգվող հատվածներ` 62.8 կմ,
  • Երրորդ կարգի ջրանցքների վերականգվող հատվածներ` 277.4 կմ,
  • Շահառուների քանակը` 115141 մարդ:

 

 

 

Վերադառնալ սկիզբ