Նորություններ
26.04.2018
2018 թվականի հոկտեմբերին Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության» ԾԻԳ-ը կամփոփի «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրով» նախատեսված շինարարական 3 փաթեթների իրականացումը: Այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Երևանի միանգամից 7 համայնքներում:
19.04.2018
Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու և վերլուծվելուն են Սևանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաև՝ բաշխման հետ կապված բոլոր թվային տվյալները:
04.04.2018
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի պատվիրակությանը: Ռուսական ընկերության հետ քննարկվել են հնարավոր համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորությունները:
28.03.2018
Կողմերը քննարկել են հանրային-մասնավոր գործընկերության ներուժի, Աէրացիայի մաքրման կայանի, Վեդու ջրամբարի շինարարության և մի շարք այլ հարցեր:
19.02.2018
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դմիտրի Գվինդադզեին:
30.10.2017
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Համաշխարհային Բանկի փորձագետների պատվիրակությանը: Պատվիրակությունը ներկայացնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը, որը Հայաստանի Հանրապետության համար նախապատրաստում է «Կայուն զարգացման հողի հետազոտություն» ծրագիրը:
17.10.2017
«Ոռոգման ոլորտում մի շարք խնդիրների լուծումը և, ընդհանրապես, հաջողություններ գրանցելը, անհնարին կլինի՝ առանց ջրի հաշվառման գործուն մեխանիզմի առկայության»,- այս մասին հյուրընկալելով Դրեզդենի Umwelt and Ingenieurtechnik GmbH ընկերության պատվիրակությանը՝ հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
26.09.2017
Ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր տեղի է ունեցել տեխնիկական աուդիտորի ընտրության համար դեռևս տարեսկզբին հայտարարված միջազգային մրցույթի հաղթող «Սաքսեն Վասսեր» ընկերության, Կոմիտեի և «Վեոլիա ջուր» ընկերության միջև եռակողմ պայմանագրի ստորագրման արարողությունը:
21.09.2017
13 ջրանցքների ընդհանուր երկարությունը 96 կմ է, սպասարկման տարածքը՝ 8536.5 հա: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում որոշվել է վերականգնել ջրանցքների առավել խնդրահարույց հատվածները, որոնց ընդհանուր երկարությունը կազմել է 57.26 կմ: Արդյունքում՝ կխնայվի տարեկան 23.577 մլն. մ³ ջուր և 315 հա-ով կընդլայնվեն ոռոգվող հողատարածքները:
10.09.2017
Պայքար ջրի կորստի դեմ: Ապարանի ջրամբարում բուռն աշխատանքներ են: Ոչ մի գրամ ջուր իզուր չի հոսի:
«Հրապարակում» հեռուստածրագրի անդրադարձը: