Նորություններ
22.07.2018
«Ջրի արդարացի բաշխումը մեզ համար պետք է լինի առաջնային խնդիր: Սակավաջրության այս պայմաններում, խնդրի լուծման համար ջուրը պետք է հասցնել ջրագծի վերջին կետում գտնվող համայնք և հենց այդտեղից սկսել ոռոգումը: Սկզբունքն այսպիսին է. եթե անգամ մեկ բաժակ ջուր ունենք, այն պետք է բաժանվի հավասարաչափ՝ բոլորի միջև»,- այս մասին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեում ՋՕԸ-ների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է
22.07.2018
«ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ-1, Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման» նախագծի շրջանակում կարևորվում է նաև Արփի լճի անվտանգությունը: Իսկ այս առումով որոշակի մտահոգություններ կան, քանի որ նախնական ուսումնասիրությունների համաձայն, «Արփի լիճ» ջրամբարի պատվարը վթարային է գնահատվել։
19.07.2018
Առավել հրատապ լուծում է պահանջում Զարթոնքի պոմպակայանի սպասարկման գոտում գտնվող համայնքների ջրամատակարարումը, որտեղ, սակավաջրությունից բացի, խիստ անհանգստացնող է նաև ջրանցքով անարգել հոսող կոյուղաջրերի փաստը:
18.07.2018
«Ես այս համակարգին շատ լավ ծանոթ, ոլորտի մանագետ եմ, ջրօգտագործողների ընկերությունների ստեղծման ակունքում եմ եղել, հետևաբար գիտեմ նաև խնդիրներն ու խոցելի կողմերը: Դրանք միանգամից լուծվող չեն, բայց ամենօրյա ջանադիր աշխատանքն ու յուրաքանչյուր քայլ մեզ ավելի կմոտեցնեն դրանց կարգավորմանը: Մենք միասին պիտի աշխատենք ու արդյունքի հասնենք»:
17.07.2018
«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը Զամբիայում, Համաշխարհային բանկի ֆինանասավորմամբ, «Լուսակայի սանիտարական ծրագրի» շրջանակներում կառավարման ինֆորմացիոն համակարգ է պատրաստում:
16.07.2018
Ոռոգման և խմելու ջրի մատակարարման հարցեր, խոցելի կետեր: Սևանից ջրառի խնդիրն առաջին հորիզոնականում է. ինչպիսին է իրավիճակը, ինչպես է վերահսկվում այն: Ոռոգման թեժ շրջանում որո՞նք են առաջնային խնդիրները և դրանց լուծման ճանապարհները:
24.06.2018
01.01.2017 թվականին «Խոյ», «Վաղարշապատ» և ևս 4 ՋՕԸ-եր միավորվել են՝ ստեղծելով «Արմավիր» ՋՕԸ-ն, որում էլ ամբողջացել են բոլոր աշխատավարձային պարտքերը:
31.05.2018
Արձագանքելով «Ժամանակ» օրաթերթում 01.06.2018 թվականին մեզ համար անհասկանալի մղումներից դրդված և որևէ կերպ չփաստարկված ««Թայֆեն» գրպանել է» նյութի հրապարակմանը, որն այնուհետև արտատպվել է մի շարք լրատվամիջոցներում, հարկ ենք համարում մի քանի պարզաբանում անել:
04.05.2018
«Պետության և վարձակալ ընկերության հիմնական նպատակը պետք է լինի մեկը՝ ապահովել սպառողների իրավունքների լիակատար իրացում և սպասարկման բարձր որակ»,- այս մասին «Վեոլիա ջուր» ընկերություն կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, հույս հայտնելով, որ սպառողները հնարավորինս շուտ կզգան ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների ազդեցությունը:
01.05.2018
Հարգելի հայրենակիցներ, գարնանային այս օրերին է ձևավորվում գյուղացու տնտեսությունը: Այս օրերի կորուստը գյուղատնտեսության համար անվերադարձելի է: