ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի շնորհավորական ուղերձը Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ

22.03.2023 Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի շնորհավորական ուղերձը Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ Հարգելի՛ ջրային ոլորտի աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ:

Ջրի համաշխարհային օրը թվագրվում է 1992 թվականով, իսկ արդեն 1993 թվականի փետրվարի 22-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ, մարտի 22-ը հռչակվել է Ջրի համաշխարհային օր, և առաջարկվել է այդ օրն անցկացնել միջոցառումներ՝ նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի:

Կարևորելով ջրաբանների մասնագիտական դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության և տնտեսության զարգացման մեջ և բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ 2022 թվականի հունվարի 27-ից, ՀՀ կառավարության թիվ 86-Ն որոշման համաձայն, մարտի 22-ը նշվում է նաև որպես «Ջրաբանի օր»:

Կրկին անգամ շնորհավորում եմ ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Հայաստանում հիդրոլոգիայի ոլորտի զարգացման գործում։
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ