ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՋՕԸ-ները հավաքագրել են շուրջ 3.3մլրդ դրամ ոռոգման վճար

05.11.2019 ՋՕԸ-ները հավաքագրել են շուրջ 3.3մլրդ դրամ ոռոգման վճար

Նոյեմբերի մեկի դրությամբ Ջրօգտագործողների ընկերությունները ջրօգտագործողներից գանձել են ընդհանուր՝ 3մլրդ 338մլն դրամից ավելի գումար, որ ձևավորված հասույթի 57.4 տոկոսն է կազմում։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել էր ձևավորված հասույթի 42.8 տոկոսը կամ 2 մլրդ 687 մլն դրամից ավելի գումար։ Մինչ տարեվերջ նախատեսվում է զգալի մեծացնել ոռոգման ջրի ընթացիկ վճարների հավաքագրումը և նախկինում կուտակված պարտքերի մարումը։


Ջրային կոմիտեում նոյեմբերի 4-ին կայացել է հերթական խորհրդակցությունը՝ ՋՕԸ-ների տնօրենների մասնակցությամբ, որի օրակարգային առաջին հարցը ընկերությունների ֆինանսական դրությունն էր և առողջացմանն ուղղված քայլերը։


Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը հորդորել է Ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարներին՝ հետևողական լինել գանձումների հարցում, ջրօգտագործողների հետ մշտական աշխատանք տանել, հաշվետու լինել նրանց առաջ, ներկայացնել կատարած աշխատանքները։


Եկող տարվա ոռոգման շրջանը պատշաճ սկսելու համար հարկ է, որ նախապատրաստական աշխատանքների համար արդեն իսկ հայտերը սկսեն ձևավորել, որպեսզի հստակ հաշվարկված լինեն անհետաձգելի ծախսերը, նախատեսվող ներդումները։ Կոմիտեի փոխնախագահն առաջարկել է ՋՕԸ տնօրեններին՝ առաջնորդվել առաջնային ծախսերի, համակարգի աշխատավարձերի առաջնահերթությամբ։ «Գնումների հարցում պետք է նախապատվությունը տալ կապիտալ ձեռքբերումներին, որպեսզի հետագայում ավելի էժան գնով կարողանաք ծառայություններ մատուցել։ Խոսքը, մասնավորապես, առվահան մեքենաներին է վերաբերում։ Մրցույթները պետք է կազմակերպվեն ժամանակին, ծախսերը չպետք է ուռճացվեն, դրանք պետք է ներառեն հիմնական բոլոր ուղղությունները»,- ասել է Հարություն Գուլյանը։

Քննարկվել են նաև ոռոգելի հողերի հաշվառման, ջրբաշխների, տեղամասերի պատասխանատուների պարտականությունների հստակ սահմանման ու հետևողական կատարման հարցեր։ Անդրադարձ է եղել նաև ոլորտում օրենսդրական մի շարք փոփոխությունների անհրաժեշտությանը։

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ