ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեն աջակցում է նորարարությանը

24.06.2019 Ջրային կոմիտեն աջակցում է նորարարությանը

Հայաստանում իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում, հունիսի 21-ին ներկայացվել են երիտասարդ գիտնականների նորարարական նախագծերն, ուղղված՝ ոռոգման համակարգում ջրի մաքրմանը, ջրաչափությանն ու հաշվառմանը, ցայտաղբյուրների գույքագրմանը, հանրային իրազեկման աշխատանքներին: Նախագծերն արդի տեխնոլոգիաներով նոր լուծումներ են առաջարկում հին խնդիրներին, ինչի շնորհիվ կբարձրանա համակարգի արդյունավետությունն ու կնվազեն ջրի կորուստները:

 

Նախագծերի շնորհանդեսին մասնակցել է Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, այլ ներկայացուցիչներ: Կոմիտեի ղեկավաը ողջունել է նախաձեռնությունները, վստահեցրել, որ պատրաստակամ են գործնական աջակցություն ցուցաբերել դրանց փորձարկմանն ու հետագայում՝ նաև կիրառմանը:

 

Երիտասարդ գիտնականների թիմն առաջարկում է ոռոգման ջուրը կենցաղային թափոններից, ջրաբերուկներից մաքրելու համար հատուկ ցանցկեն տարողություններ պատրաստել, որոնք կկուտակեն աղբն ու հարմար կլինեն դատարկելիս: Նորարար թիմը հոգացել է, որ ջրանցքները մաքրող ցանցերը լինեն մատչելի և հուսալի, հեշտ կառավարելի:

 

Ջրաչափության ու հաշվառման սարք, որի կիրառումը՝ նաև բջջային հավելվածով է. Երբ ջրօգտագործողը հնարավորություն ունի տեսնել փաստացի ծախսը, ձևավորված հասույթը, կատարած վճարումներն ու ընթացիկ պարտքը: Նաև՝ հողերի կատեգորիաներն ու մշակաբույսերի ոռոգման նորմատիվները: Այսպիսին է հաջորդ նախագծի առաջարկը:

 

Եվ՝ հագենանք խնայողաբար. այս խորագրով երրորդ նախագծով ծրագրի մասնակիցներն առաջարկում են Երևանում, ապա և ամբողջ հանրապետությունում ցայտաղբյուրների հաշվառում-քարտեզագրում իրականացնել, ինչը մի քանի խնդիր կլուծի միաժամանակ: Մեր քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին այնքան սիրելի ցայտաղբյուրները կդառնան ավելի հասանելի, դրանք հեշտ կգտնվեն նաև բակերում ու ծայրամասերում, կամ հեռավոր գյուղերում, ճանապարհներին: Բացի այդ, կառավարելի կդառնան՝ փականներով խնայողության հասնելու, ինչպես նաև հոսող ջուրը շրջակայքին ծառայեցնելու միջոցով:
 

Եվ իհարկե, բոլոր նախագծերի պարտադիր բաղադրիչն իրազեկումն է, կրթությունն ու հանրային հաղորդակցության զարգացումը սպառողների, ջրօգտագործողների շրջանում, որն անխուսափելի կբերի վարքագծի դրական փոփոխությունների: Որպեսզի քաղաքացիները լիարժեք տիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին, պատասխանատու լինեն շրջակա միջավայրի ու թանկ ռեսուրսի խնայողության, մաքրության համար, նաև տիրապետելով ժամանակակից տեխնոլոգիական հմտություններին, կարողանան հետևել սեփական ծախսերին ու վճարումներին:

 

ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը մի շարք հարցեր է ուղղել նախագծի հեղինակներին, պարզաբանելով ոլորտի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել՝ մասնակցել փորձարկումներին ու նախագծերի փորձարարական փուլերին:

 

Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն ամփոփիչ խոսքով արձանագրել է. «Բազմաթիվ խնդիրներ ունեցող համակարգում շատ կարևոր են նոր մոտեցումներն ու ժամանակակից լուծումները: Ջրային կոմիտեն պատրաստ է համագործակցության՝ նոր գաղափարների ու նոր տեխնոլոգիաների ներդրման շուրջ, որպեսզի մենք քայլ առ քայլ ավելի լավը դարձնենք մեր համակարգն ու ծառայությունները: Կրկին ողջունում եմ մեր երիտասարդ գիտնականներին և վստահեցնում, որ ձեր յուրաքանչյուր նախաձեռնության կողքին ենք: Մեր մասնագետները կաջակցեն ձեզ իրենց փորձառությամբ և վստահ եմ՝ գոհացուցիչ արդյունք կունենանք»:
 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ