ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀԲ թիմի հետ քննարկվել են համագործակցության նոր ծրագրեր

11.12.2018 ՀԲ թիմի հետ քննարկվել են համագործակցության նոր ծրագրեր

Դեկտեմբերի 10-11-ը աշխատանքային այցով Հայաստանում է Համաշխարհային Բանկի տեխնիկական թիմը, որը գլխավորում է ՈՒիլֆրիդ Հանդերտմարկը։ Այցի նպատակը ոռոգման համակարգերի կառավարման ինստիտուցիոնալ զարգացման շուրջ երկխոսության շարունակումն է։


Դեկտեմբերի 11-ին պատվիրակությունը հյուրընկալվել է Ջրային կոմիտեում, հանդիպմանը մասնակցել է նաև Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ղեկավարը: Տիգրան Քալանթարյանը ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող՝ Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտական փուլի ընթացքը, քննարկվել են համաձայնեցված գործողությունների կարգավիճակը և Ծրագրի բարեհաջող ավարտի հետ կապված միջոցառումները:Հանդիպման մասնակիցները խոսել են նաև Ծրագրի իրականացման վերջնական հաշվետվության նախապատրաստման մասին: ՈՀԲԾ–ի ավարտը 2019թվականի հունիսին է:


Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև գործակցության ընդլայնման, նոր նախաձեռնությունների հնարավորության մասին: Մասնավորապես, օրակարգում ոռոգման ևայլ նպատակներով օգտագործվող փոքր ջրամբարների կառուցման գործում մասնավոր հատվածի ներգրավման հարցն էր: Կոմիտեի նախագահը ներկայացրել է ջրամբարաշինության, որպես երկրի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություններից մեկի, հեռանկարներն ու կարևորությունը, կարևորել հատկապես փոքր ջրամբարների դերը տարածաշրջաններում գյուղատնտեսությունը զարգացնելու կարևոր գործում:


Այցը նաև հնարավորություն է ընձեռել ավելի մանրամասն քննարկել ՀԲ կողմից իրականացվող ուսումնասիրությունն՝ ուղղված ոռոգման համակարգի զարգացման և ոլորտի անվտանգության հարցերին, ինչը Հայաստանի պարագայում կարող է մասնավոր/հանրային ռիսկի գնահատման ձևաչափ ընդունել:

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ