ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Էջմիածին» ՋՕԸ-ն ևս վերակազմակերպվում է

28.11.2018 «Էջմիածին» ՋՕԸ-ն ևս վերակազմակերպվում է

Նոյեմբերի 27-ին Էջմիածնում տեղի է ունեցել «Էջմիածին» ՋՕԸ ներկայացուցիչների ժողովը, 196 ներկայացուցիչներից մասնակցում էին 179-ը, նաև՝ Ջրային կոմիտեի և Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ՋՕԸ աջակցող թիմի ներկայացուցիչները:


Այս ընկերության ներկայացուցչական օրակարգում ևս առանձնացման ձևով վերակազմակերպման հարցն է:


Ընկերության վարչական խորհրդի նախագահ Բ. Հովհաննիսյանը ներկայացրել է ժողովի հիմնական նպատակը, մասնավորապես, նշել, որ ջրապահովման հետ կապված խնդիրներն ավելացել են, ընկերությունում մասնակցային կառավարման մակարդակը կտրուկ անկում է ապրել, էապես նվազել է նաև ոռոգման վճարի հավաքագրումը։ Քննարկվել է նաև տեղերում ներկայացուցիչների, վարչական խորհրդի, վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողովների աշխատանքը, որ սպասարկման տարածքների և ջրօգտագործողների թվաքանակի մեծանալուց հետո բավականին բարդացել է։ Մասնակիցները փաստել են, որ ընկերության կառավարման մարմինները չեն կարողանում լիարժեք իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները և դա անդրադառնում է աշխատանքի արդյունավետությանը։


Ամփոփելով ոռոգման հերթական շրջանը, «Էջմիածին» ընկերության ներկայացուցիչները փաստել են նաև, որ ջրօգտագործողները բազմաթիվ դժգոհություններ են ունեցել ջրի բաշխումից, աշխատանքների օպերատիվ կազմակերպման մի շարք խնդիրներ են ծագել:


Վարչական խորհրդի նախագահն առաջարկել է ընկերության խնդիրների լուծման նպատակով՝ առանձնացման եղանակով վերակազմակերպել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունները՝ առանձնացնելով Ելույթի վերջում զեկուցողը առաջարկեց առանձնացման ձևով վերակազմակերպել «Էջմիածին» ՋՕԸ-ն՝ առանձնացնել Ստորին Հրազդան ջրանցքի II-րդ հերթի, Ակնալճի վերին ջրանցքի և Մեծամորի ջրհան կայանի իշխման տակ գտնվող տարածքները և ստեղծել «Խոյ» ՋՕԸ, հաշվի առնելով սպասարկման տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարությունն ու վարչատարածքային տեղաբաշխվածությունը:


Ջրօգտագործողների բազմաթիվ հարցերին պատասխանել են ժողովին ներկա մասնագետները, իրավական ու ինստիտուցիոնալ այլ հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխանններ տվել:

 

Ժողովի մասնակիցները հավանություն են տվել տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերությունների առանձնացման առաջարկին, որոշվել է հաջորդական քայլերով սկսել վերակազմակերպման գործընթացը:

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ