ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Կոտայք» ՋՕԸ-ն նոր ներկայացուցիչներ կընտրի

16.11.2018 «Կոտայք» ՋՕԸ-ն նոր ներկայացուցիչներ կընտրի

Ոռոգման շրջանի ավարտից հետո, արձագանքելով համակարգում սկսված բարեփոխումներին, ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհուրդները ժողովներ էին հրավիրել և բարձրացրել ընկերությունների առանձնացման հարցը, քանի որ խոշորացված տարբերակով աշխատելու վերջին երկու տարվա փորձը դրական արդյունք չէր տվել: Ավելին, շատ ՋՕԸ-ներում ավելի է վատացել ոռոգման ջրի բաշխման, վճարների հավաքագրման վիճակը, գրեթե զրոյացվել է ջրօգտագործողների մասնակցությունը՝ սեփական ընկերությունների կառավարմանը:


Ըստ այդմ, ընկերությունները ներկայացուցիչների ժողովներ են գումարում, որոնք էլ վերակազմակերպման որոշում են կայացնում: Արդեն իսկ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու ու Սյունիքի մարզերում ժողովները կայացել են, սկսվել են ընկերությունների՝ ըստ սպասարկման տարածքների առանձնացման գործընթացները: Ներկայացուցիչների հերթական ժողովը պետք է կայանար նոյեմբերի 16-ին՝ Կոտայք ՋՕԸ-ում:


Նշանակված ժամին մարզ են մեկնել նաև Ջրային կոմիտեի և Ջրային տնտեսության ԾԻԳ-ի մասնագետները՝ աջակցության, խորհրդատվության նպատակով: Տեղում պարզվել է, որ ժողովի են եկել միայն վարչական խորհրդի անդամները, ջրօգտագործողներ, իսկ ներկայացուցիչների մեծ մասը՝ ոչ: Բնականաբար ներկայացուցիչների ժողովը չի կայացել, սակայն վարչական խորհուրդը տեղում քննարկել է ստեղծված իրավիճակի պատճառները: Նախ արձանագրվել է, որ մարզի ընկերությունների միավորումից հետո 2 տարվա ընթացքում սա պետք է լիներ առաջին ժողովը, այն դեպքում, երբ համապատասխան օրենքի պահանջով պետք է առնվազն ամիսը մեկ ժողովներ գումարվեն՝ ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծում տալու նպատակով:


Պարզվել է նաև, որ այս ընկերությունում ներկայացուցիչներին ընդհանրապես չեն ճանաչում, քանի որ երբևէ չեն հանդիպել և անգամ ներկայացուցիչները միմյանց չեն ճանաչում: Ավելին, շատ ներկայացուցիչներ տեղյակ էլ չեն, որ իրենք ներկայացուցիչ են և որոշակի իրավունքներ ու պարտականություններ ունեն:


Մասնագետները արձանագրել են, որ հենց օրվա չկայացած ժողովը ևս վկայում է, որ խոշորացված ընկերությունն իրեն չի արդարացնում նաև կազմակերպչական հարցերում:


Չեղյալ համարելով հրավիրված՝ ներկայացուցիչների ժողովը, «Կոտայք» ՋՕԸ վարչական խորհուրդը որոշել է նոր ներկայացուցիչներ ընտրել և իրական կազմով քննարկել օրախնդիր հարցերը, այդ թվում՝ ընկերության վերակազմակերպման, վարչական խորհրդի լիարժեք գործունեության վերաբերյալ:

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ