ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրային կոմիտե

31.08.2018 Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրային կոմիտե

Համապատասխան օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո՝ օգոստոսի 30-ից վերսկսվել է Սևանա լճից լրացուցիչ ջրառը: Նույն օրը, Ջրային կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ, կառույցի պատասխանատուները շրջայց են կատարել Սևան-Հրազդան ջրառի հիմնական ուղղություններով՝ ներգրավելով նաև Բնապահպանության նախարարության ներկայացուցչին: Այցի հիմնական նպատակը Սևան-Հրազդան ջրառի վրա գործող հէկ-երի դիտարկումն էր: Մասնագիտական խմբի առաջին կանգառը Կոտայքի ջրանցքի «Հիդրոէներգիա» ՍՊԸ-ի հէկ-ում էր. ջուրն արդեն տեղ էր հասել և կայանը վերսկսել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը: Կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են հէկ-ի տեխնիկական վիճակին, արտադրական հզորությանը և հավաստիացրել կառույցի տնօրինությանը, որ խստագույն հսկողություն է լինելու և պետք է գործեն օրենքի տառով:


«Ջրի հաշվառման, հետևաբար և օգտագործման հսկողության հարցում մեզ շատ է օգնում էլեկտրոնային «Սկադա» համակարգը: Նույն՝ հէկ-երի դեպքում, ջրաչափիչ երկու կետերի դիտարկմամբ, օրինակ, կարող ենք արձանագրել դրանց միջակայքում գործող հէկ-երում շրջանառվող ջրի ծավալը և հասկանալ, թե ինչքանով են կարող խանգարել ոռոգմանը: Նույնը՝ ջրառի բոլոր ուղղություններով:»,- արձանագրել է Ինեսսա Գաբայանը:


Արզնի-Շամիրամ, Արտաշատի ջրանցքների վրա գործող հէկ-երում դադար էր՝ ջրի սպասումով: Զովաշեն, Նիգավան և մյուս հէկ-երում անձնակազմերը պատրաստվում էին կայանի վերագործարկմանը: Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը նրանց հետ խոսել է ջրառի հետ կապված ներկա իրավիճակի մասին, հիշեցրել մշտական հսկողության մասին և զգուշացրել, որ որևէ հէկ-ի գործունեություն ոռոգմանը չպետք է խանգարի: Հիդրոկայաններից մեկում տեղադրված լրացուցիչ փականը տեսնելով, կոմիտեի նախագահը հանձնարարարել է պարզել դրա կիրառման նպատակը և եթե այն խախտումով է՝ ապամոնտաժել և լրացուցիչ հսկողություն սահմանել:


«Սևանից լրացուցիչ ջրառի նկատմամբ առաջին իսկ րոպեներից խստագույն վերահսկողություն է գործում և այն կլինի մինչև վերջին կաթիլը: Հէկ-երն ընդամենը մի ուղղությունն են և առաջին քայլով հենց այստեղ ենք կանխարգելում հնարավոր չարաշահումները: Մեր հսկողական միջոցառումները մի քանի ուղղություններով են և հանրությունը պարբերաբար կիրազեկվի այդ մասին: Յուրաքանչյուր եռօրյակի կտրվածքով մենք ջրառի վերաբերյալ հաշվետվություն ենք ներկայացնելու կառավարություն, անձամբ՝ վարչապետին: Սերտ կապի մեջ ենք ջրառի բոլոր կետերի, ջրօգտագործողների բոլոր ընկերությունների հետ, որպեսզի հնարավորինս օպտիմալ ու արդյունավետ օգտագործվի ջուրը և որ ամենակարևորն է՝ արդարության ու հավասարության սկզբունքով:»,- ասել է Ինեսսա Գաբայանը:


Կոտայքի, Արագածոտնի և Արարատի մարզերով շրջայցն առիթ էր նաև ջրանցքների վիճակը տեղում ևս մեկ անգամ արձանագրելու համար: Աղբի առկայությունը որոշ տեղերում շատ էր, մաշված ու քայքայված հատվածները՝ առավել ևս, որոնք ջրի ակնհայտ կորստի աղբյուր են: ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում օպերատիվ հարցեր է քննարկել:


ՀԲ միջոցներով հիմնանորոգված Արզնի-Շամիրամ ջրանցքի Երզնկայի հատվածում բնակիչներից մեկը՝ վնասելով ջրանցքի պատը, ինքն իրեն ուղիղ գծով փակ խողովակով ոռոգման մշտական ջրով էր ապահովել: Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է ապամոնտաժել խողովակն ու վերականգնել ջրանցքի վնասված հատվածը:


Ուշ երեկոյան, ամփոփելով այցի արդյունքները, Ջրային կոմիտեի նախագահը հանձնարարել է գործընկերներին՝ օպերատիվ հսկողությունը չթուլացնել, մշտապես հետևել ջրառի բոլոր կետերից հավաքագրվող տեղեկատվությանը և համադրել այն:

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ