ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Տեխնիկական հանձնաժողովը պետք է վերադառնա ակտիվ օրակարգ. Ինեսսա Գաբայան

24.08.2018 Տեխնիկական հանձնաժողովը պետք է վերադառնա ակտիվ օրակարգ. Ինեսսա Գաբայան

Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը մշտապես գործող հանձնաժողով է, ստեղծվել է շուրջ 15 տարի առաջ, կազմում ընդգրկված են ոլորտի փորձառու, վաստակաշատ մասնագետներ: Սակայն վերջին տարիներին հանձնաժողովը, հասկանալի պատճառներով, պարապուրդի էր մատնվել, անգամ նիստեր չէին գումարվում: Այնինչ, ըստ կանոնադրության, պետք է նիստեր գումարվեն առնվազն 3 ամիսը մեկ, ավելի հաճախ՝ ըստ անհրաժեշտության:


Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն անընդունելի է համարել նման իրավիճակն ու առաջարկել հանձնաժողովին նիստ գումարել և օր առաջ անցնել համակարգում կուտակված հրատապ խնդիրների քննարկմանն ու օպտիմալ լուծումներ առաջադրելուն: «Մեր տեխնիկական հանձնաժողովը պետք է վերադառնա ակտիվ օրակարգ, պետք է այստեղ համախմբված մասնագիտական ներուժը լիարժեք կատարի իր առաքելությունը: Մենք շատ չունենք որակյալ, փորձառու մասնագետներ և պետք է հավուր պատշաճի գնահատենք և ճիշտ օգտագործենք մեր ուժերը»,-ասել է տիկին Գաբայանը:


Այսօր՝ օգոստոսի 24-ին, երկար ընդմիջումից հետո, կայացել է Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նիստը՝ Հովհաննես Թոքմաջյանի նախագահությամբ: Նիստին ներկա է եղել նաև Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, որ ողջունելով հանձնաժողովի անդամներին, հայտարարել է, որ համատեղ անելիք շատ ունեն և պետք է կարողանան առավել արդյունավետ գործել, ի մի բերել կարող մասնագիտական ներուժն ու համալիր ուսումնասիրություններ կատարել, մոնիտորինգ իրականացնել ռազմավարական մի քանի ուղղություններով:


Օրակարգում ոռոգման համակարգերի զարգացման ռազմավարության հիմնախնդիրներն էին, որոնցից առաջնահերթը Սևանա լիճն է: Մասնակիցները կարևորել են ոչ միայն լճի մակարդակի պահպանության ու հետևողական բարձրացման խնդիրը, այլև ջրի մաքրությունը, որպեսզի մեր քաղցրահամ ջրի շտեմարանը համապատասխանի որակական պահանջներին: Այնինչ, այսօր լիճն աղտոտվում է բազմաթիվ պատճառներով և դրանց վերացումը նույնքան հրատապ է: Կարևոր է նաև Արփա-Սևան թունելի պատշաճ գործունակության ապահովումը:


Ջրային ոլորտի մասնագետներն անդրադարձել են նաև հէկ-երի խնդիրներին, պարզաբանել, որ դրանց գործունեությունը միանշանակ չպետք է խանգարի ոռոգման համակարգերին. երկուսն էլ տնտեսության համար կարևոր են:


Ջրի խնայողության համար կարևոր է կորուստների նվազեցումը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը: Այսօր արդիական է հատկապես կաթիլային ոռոգումը:


Հայաստանի համեմատական առավելությունը ջուրն է, որ մենք զրո գնով արտահանում ենք. ահազանգում են ոլորտի տնտեսագետները, ելքը երկրի կարիքներին համահունչ ջրի պաշարներն ամբարելն է: Հանձնաժողովականներն անդրադարձել են ջրամբարաշինության ռազմավարական ծրագրին, փաստելով, որ այն ոռոգման համակարգի համար այլընտրանք չունի: Իսկ գործող ջրամբարների վիճակը գնահատելու համար պետք է համալիր ուսումնասիրություն կատարվի:


Մասնագետներն առաջարկել են դիմել համապատասխան մարմիններին՝ ջրային համակարգերին վնաս հասցնելու համար պատասխանատվությունը խստացնելու առաջարկով, քանի որ հաճախ մեծ վնասներ են հասցվում կառույցներին: Այսկերպ նաև ջրագողության դեմ կանխարգելիչ քայլ կարվի, կնպաստի կորուստների նվազեցմանը:


Անդրադարձ է եղել նաև ջրաչափությանը և այլ խնդիրների: Հանձնաժողովի անդամները փաստել են, որ կուտակված շատ խնդիրներ ունեն և պետք է ինտենսիվ աշխատանքի անցնեն՝ համակարգի խնդիրների լուծմանն էապես աջակցելու նպատակով:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ