ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Օրակարգում ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործումն է. համագործակցության ծրագիր

24.07.2018 Օրակարգում ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործումն է. համագործակցության ծրագիր

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

Այսօր ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Ջրային կոմիտեում, նախագահ Ինեսսա Գաբայանի հետ քննարկել համագործակցության հնարավորությունները:
«Արարատյան դաշտը Հայաստանի բարձրորակ ստորերկրյա բնական ջրերի ամենամեծ շտեմարանն է, որը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Տարիների ընթացքում անկառավարելի և անխնա շահագործումը հանգեցրել է ստորգետնյա ջրերի պաշարի կտրուկ նվազման, ինչի հետևանքով Արարատյան դաշտի շատ համայնքներ դարձել են ջրազուրկ»,- արձանագրել է «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը:

Ծրագրի մաանակիցները, փաստել են, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման վիճակն անմխիթար է, համակարգը թափանցիկ չէ, հանրությունը չի մասնակցում իրենց համար կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը։

Տիկին Գաբայանը մտահոգություն է հայտնել, որ իսկապես տարիներ շարունակ Արարատյան դաշտավայրում թույլատրելի ջրօգտագործումը քառակի և ավելի գերազանցվել է, ինչն էլ հանգեցրել է այսօրվա մտահոգիչ իրավիճակին:

Կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը վստահեցրել է հյուրերին, որ ջրային տնտեսությունում ևս իրավիճակ է փոխվել, նաև՝ մոտեցումները:

«Մենք մեր առջև դրված, համակարգում առկա անհետաձգելի խնդիրների լուծման համար կհամագործակցենք բոլոր կարող ուժերի հետ, որպեսզի լավագույն լուծումները գտնենք: Պետք է նոր շունչ տանք «Մասնակցային կառավարման մասին» օրենքին, պետք է վերականգնենք, վերակենդանացնենք գլխատված ՋՕԸ-ները, որպեսզի այս կառույցների միջոցով մարդիկ կարողանան իրենց իրավունքներն իրացնել որպես ջրօգտագործողներ, նաև պարտականություններին իրազեկվել»,- ասել է կոմիտեի ղեկավարը:

Քննարկման արդյունքում որոշվել է համագործակցել մի շարք ուղղություններով՝ քաղաքականության և օրենսդրական դաշտի բարելավում, քաղաքացիական խմբերի, ՔՀԿ-ների և ջրօգտագործողների ընկերությունների կարողությունների զարգացում՝ ջրային ոլորտի կառավարմանն առնչվող որոշումների կայացման թափանցիկությունը խթանելու նպատակով, ինչպես նաև մշակել հանրային վերահսկողության մեխանիզմներ: Որոշվել է նաև հանրային իրազեկմանը, կրթությանն ու վարքագծի փոփոխությանն ուղղված քայլեր իրականացնել:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ տեղական ներկայացուցիչ Արթուր Դրամփյանը, Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի բաղադրիչների ղեկավարներ Հայաստան Ստեփանյանը, Արմինե Թուխիկյանը, Արևիկ Հովսեփյանը:




« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ