ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ուսումնասիրվում է Արփի լճի պատվարը

22.07.2018 Ուսումնասիրվում է Արփի լճի պատվարը

«ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ-1, Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման» նախագծի շրջանակում կարևորվում է նաև Արփի լճի անվտանգությունը: Իսկ այս առումով որոշակի մտահոգություններ կան, քանի որ նախնական ուսումնասիրությունների համաձայն, «Արփի լիճ» ջրամբարի պատվարը վթարային է գնահատվել։ Լրացուցիչ ուսումնասիրության նպատակով Կապսի ջրամբարի ֆինանսավորումն իրականացնող KFW բանկը պայմանագիր է կնքել «Առուպ» խորհրդատվական ծառայությունների մատուցման ընկերության հետ և հրավիրել Հայաստան: Խորհրդատուն տեղանքում առկա նյութերի հավաքագրում և ուսումնասիրություն կիրականացնի, կտա «Արփի լիճ» ջրամբարի պատվարի փաստացի վիճակի գնահատականը: 



Ըստ այդմ, պատվարի կայունության և ֆիլտրացիայի գնահատման լրացուցիչ հաշվարկ կիրականացվի պատվարի ճեղքման վերլուծություն կարվի, արտակարգ իրավիճակներում գործողության պլան կմշակվի, ինչպես նաև հետագա գործողությունների շրջանակը կճշգրտվի, կգնահատվեն վերակառուցման համար անհրաժեշտ նախնական ծախսերը։


Շուրջ 3,5 ամիս տևողությամբ նախատեսված աշխատանքների մեկնարկն արդեն իսկ տրված է։

«Առուպ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են, իսկ հուլիսի 23-ին նրանք հյուրընկալվել են Ջրային կոմիտեում: 

Խորհրդատուի թիմի ղեկավար Լիլիանա Սպեյսիկ-Գրիլի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել Ջրային կոմիտեի նախագահ Իննեսա Գաբայանի հետ։

Հյուրերը տիկին Գաբայանին են ներկայացրել իրենց մոտեցումները, տեղեկացրել, որ կայցելեն «Արփի լիճ» ջրամբարի տարածք, տեղում կծանոթանան առկա նյութերին: Կոմիտեի նախագահը խորհրդատվական թիմին վստահեցրել է, որ խնդիրը շատ կարևոր է և մշտապես անձամբ իր տեսադաշտում կլինի, քանի որ երկրի տնտեսության համար ռազմավարական նշանակության՝ ջրամբարաշինությանն է առնչվում:





« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ