ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ռուսական «ՎԻՍ» կորպորացիաn հետաքրքրված է Հայաստանում ջրամբարաշինության ծրագրերով

05.04.2018 Ռուսական «ՎԻՍ» կորպորացիաn հետաքրքրված է Հայաստանում ջրամբարաշինության ծրագրերով

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի պատվիրակությանը: Ռուսական ընկերության հետ քննարկվել են հնարավոր համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորությունները:


ՋՏՊԿ նախագահը հյուրերին է ներկյացրել Հայաստանում իրականացվող խոշոր ջրամբարների կառուցման նախագծերը, ինչպես նաև՝ 11 փոքր և միջին ջրամբարների շինարարության մտահղացումը: Նախատեսվում է, որ այս ջրամբարները պետք է կառուցվեն պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում:
Ա. Հարությունյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է սերտորեն համագործակցել կորպորացիայի հետ, ինչը կարող է պետություն-մասնավոր համագործակցության հաջողված փորձ դառնալ:


Ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի պատվիրակությունը հետաքրքրություն է դրսևորում Հայաստանում ջրամբարաշինության աշխատանքներին հնարավոր մասնակցության հարցում: Պատվիրակության անդամների խնդրանքով՝ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ մանրամասն ուսումնասիրությունները հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն ՋՏՊԿ մասնագետների կողմից, որից հետո համագործակցության վերաբերյալ քննարկումներն առավել առարկայական կդառնան:


Նշենք, որ «ՎԻՍ» խումբը ռուսական բազմապրոֆիլային հոլդինգ է, որը խոշոր ենթակառուցվածքային նախագծեր է իրականացնում: Այսօր Խումբը պետություն-մասնավոր հատված համագործակցության առաջատարներից է ռուասկան շուկայում: Հոլդինգը իր սեփական միջոցներն է ներդնում սոցիալական, տրանսպորտային և կոմունալ օբյեկտների ստեղծման գործում:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ