ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը

19.02.2018 Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դմիտրի Գվինդադզեին:
Հանդիպման հիմնական նպատակը Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ներկայացումն էր և հետագա համագործակցության քննարկումը:


«Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՎԶԵԲ-ի աջակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնցից երկուսն արդեն ավարտված են: Դրանցից մեկը Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրն էր, որն իրականացվել է նաև ՎԶԵԲ վարկային միջոցներով: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ բարելավել Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ջրամատակարարումը, ինչպես նաև՝ Տավուշի և Վայոց ձորի մարզերում կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցել»,- նշեց Ա. Հարությունյանը և ավելացրեց, որ 3-ամյա այս ծրագիրը կողմերի միջև արդյունավետ աշխատանքի ցուցանիշ է:


Ներկայացնելով ընթացիկ ծրագրերը՝ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ Բանկի համաֆինանսավորմամբ այս պահին երկու խոշոր ծրագիր է իրականացվում, մեկ մարզերում, մյուսը՝ Երևանում:


Հայաստանի ջրամատակարարման ոլորտի ներդրումային ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը 80 մլն եվրո է, նախատեսվում է Հայաստանի 9 մարզերի 126 առավել կարիքավոր համայքներում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցում և արդիականացում իրականացնել: Այս ծրագրում ՎԶԵԲ վարկային մասնակցությունը կազմում է 30 մլն եվրո:
Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրով նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ ջրի նոր խողովակների և պոմպերի փոխարինում, անհատական միացումների փոխարինում և ջրաչափերի տեղադրում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն դոլար, ՎԶԵԲ մասնակցությունը՝ 7 մլն դոլար:


Դ. Գվինդադզեն գոհունակություն հայտնեց ՋՏՊԿ հետ համագործակցության արդյունքներից և նշեց, որ սիրով և պատրաստակամությամբ է ստանձնել Բանկի երևանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը, քանի որ ծանոթ է տարածաշրջանի առանձնահատկություններին: Նորանշանակ տնօրենը հույս հայտնեց, որ ընթացիկ ծրագրերով իրականացվող աշխատանքները շոշափելի օգուտ կբերեն Հայաստանին:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ