ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության աուդիտորի ընտրության հարցում կարևոր է թափանցիկությունը և շահերի բախման բացառումը

17.03.2017 «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության աուդիտորի ընտրության հարցում կարևոր է թափանցիկությունը և շահերի բախման բացառումը

««Վեոլիա» ընկերությունը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ հավակնոտ նպատակներ ունի՝ առաջիկա 15 տարիներին Հայաստանում ապահովել պատշաճ մակարդակի ջրամատակարարում: Մինչ այս մեր ունեցած համագործակցության փորձը գոհացնող և հուսադրող է եղել՝ ֆրանսիական կողմի համար»,- այս մասին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Արևելյան Եվրոպայի գծով փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին:


Ըստ նրա՝ ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներում ծագած խնդիրները հաղթահարելու ընթացքում կողմերի ցուցաբերած ճկունությունը և ՋՏՊԿ ցուցաբերած օպերատիվությունն ու պատասխանատվությունը հույս են ներշնչում, որ համագործակցության հաջորդ փուլերում ևս անլուծելի խնդիրներ չեն առաջանա:


ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ողջունել է ֆրանսիացի գործընկերներին և նշել, որ համագործակցության հիմքում պետք է դրված լինի հանրային շահի գաղափարը.


«Ես հույս ունեմ, որ առաջիկա տարիներին մեր բնակչությունը կզգա ջրամատակարարման և սպասարկման որակի զգալի առաջընթաց, 24-ժամյա ջրամատակարարման տարածքը կմեծանա: Կարծում եմ, որ ընթացիկ խնդիրների լուծման և բնակիչների բողոքներին ու առաջարկներին հնարավորինս արագ և սպառիչ լուծումներ տալու համար հարկ կա աշխատանքային համատեղ խումբ ձևավորել՝ խուսափելու համար ժամանակի անհարկի կորստից»,- ասել է Ա. Հարությունյանը:


Հանդիպման ընթցքում կողմերը քննարկել են նաև ՀՀ խմելու ջրի համակարգի միասնական վարձակալ «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության տեխնիկական աուդիտորի ընտրության հարցը.


«Մեզ համար շատ կարևոր է անկախ աուդիտորի ընտրության հարցը, քանի որ նրանց ներկայացրած արդյունքների հիման վրա էլ կատարվելու են մեր գործունեության հնարավոր փոփոխությունները և շտկումները»,- նշել է Մալիկա Գենդուրին:


ՋՏՊԿ նախագահը տեղեկացրել է հյուրերին, որ աուդիտորի ընտրության մրցութային ընթացակարգը եզրափակիչ փուլ է մտել, կարճ ցուցակում հայտնված ընկերությունների ցանկը քննարկվում է «Վեոլիա Ջուր» ընկերության հետ՝ հնարավոր շահերի բախումից խուսափելու և առավելագույն թափանցիկություն ապահովելու համար:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ