ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՋՏՊԿ ենթակառույցներում էլեկտրաէներգիայի նորագույն հաշվիչ սարքեր կտեղադրվեն

28.02.2017 ՋՏՊԿ ենթակառույցներում էլեկտրաէներգիայի նորագույն հաշվիչ սարքեր կտեղադրվեն

Ջրային տնտեսության պետական կոմիտեի համար առաջնային խնդիրներից մեկը էներգախնայողություն է: Այս մասին բազմիցս հայտարարել է նաև Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:


Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի էլեկտրական ցանցերի միջև օրերս ձեռք բերված պայմանավորվածությունը առաջին գործուն քայլն է այս ուղղությամբ:


ՋՏՊԿ և ՀԷՑ համատեղ նախաձեռնությամբ՝ էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի հաշվարկային նորագույն սարքեր կտեղադրվեն Կոմիտեի ենթակայության տակ գտնվող շուրջ 954 կետերում: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ՝ ոչ միայն հնարավոր կլինի արխիվավորել հաշվիչ սարքերից ստացված տվյալները, այլև հետևել դրանց՝ առցանց ռեժիմով:


Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի կողմերը: Այսպիսով էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի և չափելի, այլև՝ վերահսկելի:


Գործընթացի առաջին փուլում, որն, ի դեպ, արդեն մեկնարկել է, նախատեսվում է 650 հաշվիչ սարքերի տեղադրում: Չնայած եղանակային պայմաններին՝ 7 սարքավորում արդեն իսկ տեղադրվել է: Կարճ ժամանակահատվածում ՋՏՊԿ և ՀԷՑ մասնագետները համատեղ աշխատանք կիրականացնեն՝ առաջնային կարևորության ենթակայաններում սարքերի տեղադրման ուղղությամբ:


Նշենք, որ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման և ծախսի արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի շուրջ 10 մլն դրամի խնայողություն անել:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ