ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Քննարկում Իրանի հիդրավլիկ ինժեներիայի ոլորտի ներկայացուցիչների հետ

05.02.2016 Քննարկում Իրանի հիդրավլիկ ինժեներիայի ոլորտի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 5-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ ընդունել են Իրանի Իսլամական Հանրապետության Էյ Բի Վալվես ընկերության պատվիրակությանը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար, Վալվես ընկերության նախագահ Փեդրամ Թավաչոն ներկայացրել է հիդրավլիկ ինժեներիայի ոլորտում իրենց ընկերության գործունեությունը: Անդրադառնալով այցի նպատակին՝ նա ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալ Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի փաստացի վիճակին, հատկապես՝ ինժեներատեխնիկական լուծումներին և շահագործման պայմաններին: Այս կապակցությամբ Կոմիտեի նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել:


Հանդիպմանը քննարկվել են ջրամատակարարման համակարգի արդիականացման, միջազգային ստանդարտների համապատասխանեցման աշխատանքներին ուղղված առաջիկա ծրագրերը: Կոմիտեի նախագահն, ընդգծելով օպտիմալ բարեփոխումների կարևորությունը, նշել է, որ քննարկման հետագա հնարավորություն կարող է ստանալ յուրաքանչյուր առարկայական և ամբողջական առաջարկ:

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ