Նորություններ
21.11.2018
Ջրօգտագործողների ընկերություններում շարունակվում են ներկայացուցիչների ժողովները, որոնց օրակարգային հիմնական հարցը վերակազմակերպումն է։ Նոյեմբերի 20-ին Օձուն համայնքում հերթական ժողովն է գումարել «Լոռի» ՋՕԸ-ն, որի վերակազմակերպման արդյունքում պետք է առանձնանա «Գետիկ» ՋՕԸ-ն։
20.11.2018
Նոյեմբերի 19-ին աշխատանքային քննարկում է կայացել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որին մասնակցել են նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վահան Գևորգյանը, Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սամսոն Զատիկյանն ու Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը:
16.11.2018
Ոռոգման շրջանի ավարտից հետո, արձագանքելով համակարգում սկսված բարեփոխումներին, ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհուրդները ժողովներ էին հրավիրել և բարձրացրել ընկերությունների առանձնացման հարցը, քանի որ խոշորացված տարբերակով աշխատելու վերջին երկու տարվա փորձը դրական արդյունք չէր տվել:
16.11.2018
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովի չորրորդ նիստը, որի օրակարգում Կապսի ջրամբարի կառուցմանն առնչվող հարցեր էին: «ՋՌՀԿ/Ախուրյան գետ Փուլ 1» ծրագրի շրջանակներում մանրամասն նախագծման խորհրդատուի կողմից մշակված «Մանրամասն վերլուծության և ...
14.11.2018
Նոյեմբերի 13-ին Իջևանում տեղի է ունեցել «Տավուշ» ՋՕԸ-ի ներկայացուցիչների ժողովը, որին 65 ներկայացուցիչներից մասնակցել են 56-ը: Ժողովին մասնակցում էին նաև Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ՋՕԸ աջակցող թիմը ներկայացնող Կարեն Քոչարյանն ու Գայանե Քարիմյանը:
12.11.2018
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՕՐԱԿԱՐԳԻ անդրադարձը Ջրային տնտեսության ցավոտ խնդիրներին․ կորուստներ, լիարժեք վերահսկողության լծակների բացակայություն և լուծումներ
05.11.2018
Ջրային կոմիտեն պարբերաբար ստուգայցեր է կատարում մայրաքաղաքում ու մարզերում՝ ապօրինի ջրօգտագործման դեպքերը հայտնաբերելու, ինչպես նաև կանխարգելելու նպատակով։ Հաճախ շրջայցերը նաև միջգերատեսչական աշխատանքային խմբերով են կատարվում՝ ուսումնասիրությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
02.11.2018
Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզ են մեկնել Ջրային կոմիտեի նախագահն ու Ջրային տնտեսության ԾԻԳ-ի ՋՕԸ աջակցող թիմի անդամները՝ մասնակցելու «Գեղարքունիք» ՋՕԸ ներկայացուցիչների արտահերթ ժողովին, որի օրակարգում մեկ հարց էր՝ ընկերության առանձնացման ձևով վերակազմակերպման մասին:
31.10.2018
«Այսօր մտահոգիչ իրավիճակ ունենք Ջրօգտագործողների ընկերություններում՝ վճարների հավաքագրման առումով։ Թերհավաքագրումները նոր խնդիրներ են առաջացնում, որոնց հետևանքներն անպայման զգում են ջրօգտագործողները։ Պետք է կարողանանք խզել այս արատավոր շրջանն ու ֆինանսական կարգապահություն ապահովել, որպեսզի ընկերությունները կարողանան բնականոն գործել։
30.10.2018
Հայաստանի կառավարությունը ջրային ոլորտում սկսել է «երկրորդ սերնդի» բարեփոխումները, վերակազմավորելով ոչ միայն ջրի կառավարման (ջրային օպերատորներ), այլև օրենսդրական և կարգավորող դաշտը։ Այս ճանապարհին կարևոր են նաև գյուղական բնակավայրերի ջրային խնդիրների ինստիտուցիոնալ լուծումները: