ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Հայտարարություններ

21.11.2014

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

Անցումային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար մրցութային առաջարկներ ներկայացնելու հրավերում պահանջի հետ կապված

  

 Հարց 1. Վերաբերում է հետևյալ պահանջին. «Թիմի ղեկավարը պետք է ապահովի Հայաստանում ներկայությունը ծրագրի ընդհանուր տևողության 75%-ի ընթացքում»: Ցանկանում ենք պարզել, թե արդյոք այս կետը պահանջում է, որ թիմի առաջնորդը Հայաստանում ներկա լինի 10.5 ամիս, թե տեղական ծրագրի ղեկավարի, թիմի մյուս փորձագետների և թիմի առաջնորդի համատեղ ներկայությունը ծրագրի տևողության որոշ մասնաբաժնում նույնպես կբավարարի այս պահանջին:

 

Պատասխան 1. Թիմի ղեկավարի՝ ծրագրի տևողության 75%-ի ընթացքում Հայաստանում ներկա գտնվելու պահանջը վերաբերում է միայն թիմի ղեկավարին և չի կարող համատեղվել կամ բաժանվել թիմի մյուս անդամների և փորձագետների միջև: Թիմի առաջնորդին ուղղված այս պահանջն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ անցումային խորհրդատուի ծառայությունների մատուցումը լինելու է բավականին ինտենսիվ:

07.11.2014
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից անցումային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար մրցույթի չեղյալ հայտարարման մասին   -  (148Կբ)

 

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N888-Ն որոշման հիման վրա «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում միասնական գույքային համալիրը վարձակալության պայմանագրի հիման վրա կառավարող օպերատորի (կառավարչի) ընտրության նպատակով անցումային խորհրդատվական ծառայությունների մատուցման համար հայտարարված միջազգային բաց մրցույթը չեղյալ է հայտարարվել:


ՀՀ տարածքային կառավարման նախարարության
ջրային տնտեսության պետական կոմիտե

07.11.2014
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից անցումային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար մրցութային առաջարկներ ներկայացնելու հրավեր   -  (2Մբ)

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N888-Ն որոշման հիման վրա «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում միասնական գույքային համալիրը վարձակալության պայմանագրի հիման վրա վարձակալի (կառավարչի) ընտրության նպատակով անցումային խորհրդատվական ծառայությունների մատուցման համար հայտարարում է միջազգային բաց մրցույթ: Հետաքրքրության հայտի հրավերի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ` այցելելով www.scws.am, www.procurement.am և http://www.ebrd.com/pages/workingwithus/procurement/notices/csu/05112014ArmeniaWaterTransactionAdvisor.shtml ինտերնետային կայքերը կամ այն ձեռք բերել ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ-ից (ք. Երևան, Վարդանանց 13ա, 2-րդ հարկ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն):

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության
ջրային տնտեսության պետական կոմիտե

09.10.2014
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից անցումային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար մրցութային առաջարկներ ներկայացնելու հրավերի ժամկետի երկարաձգման մասին   -  (3Մբ)

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարության որոշման հիման վրա «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում միասնական գույքային համալիրը վարձակալության պայմանագրի հիման վրա կառավարող օպերատորի (կառավարչի) ընտրության նպատակով անցումային խորհրդատվական ծառայությունների մատուցման համար հայտարարված միջազգային բաց մրցույթի առաջարկներ ներկայացնելու հրավերում կատարվել են փոփոխություններ, որի հետևանքով մրցութային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը:


Հետաքրքրության հայտի հրավերի փոփոխված տեքստին կարող եք ծանոթանալ` այցելելով  www.scws.am  և  www.procurement.am  ինտերնետային կայքերը կամ այն ձեռքբերել ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ-ից (ք. Երևան, Վարդանանց 13ա, 2-րդ հարկ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն):

11.09.2014
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից անցումային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար մրցութային առաջարկներ ներկայացնելու հրավեր   -  (145Կբ)

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ կառավարության որոշման հիման վրա «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում միասնական գույքային համալիրը վարձակալության պայմանագրի հիման վրա կառավարող օպերատորի (կառավարչի) ընտրության նպատակով անցումային խորհրդատվական ծառայությունների մատուցման համար հայտարարում է միջազգային բաց մրցույթ: Հետաքրքրության հայտի հրավերի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ` այցելելով www.scws.am և www.procurement.am ինտերնետային կայքերը կամ այն ձեռք բերել ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ-ից (ք. Երևան, Վարդանանց 13ա, 2-րդ հարկ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն):

 

 

11.07.2014
Միջազգային բաց մրցույթ (նախաորակավորում)   -  (268Կբ)

 Խորհրդատվական ծառայություններ. տեխնիկական և ֆինանսական/ կոմերցիոն աուդիտորական ծառայություններ

 

 

Վերադառնալ սկիզբ