ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Հայտարարություններ

15.01.2016

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N 15/1 ծածկագրով մրցակցային երկխոսության ընթացակարգի նախաորակավորման հայտարարության վերաբերյալ պարզաբանում

 

 

 

 Հարց.   Մայր ընկերությունը, որը չպետք է մասնակցի մրցույթին, իրականացնելու է որակավորման պահանջների մի մասը, մինչդեռ  իր 100% դուստր ընկերությունը, որը պետք է մասնակցի մրցույթին, իրականացնելու է  որակավորման պահանջների մյուս մասը:

 

Այս պայմաններում մայր ընկերության տեղեկանքները համարվու՞մ են վավեր որակավորման բոլոր պահանջների համապատասխանությունն ավարտելու համար:

 

Պատասխան.   Եթե որպես հայտատու է հանդես գալիս մայր ընկերությունը, ապա նրա ներկայացրած տեղեկանքները համարվում են վավեր՝ որակավորման համապատասխանության առումով: Դուստր ընկերությունը չի կարող ներկայացնել տեղեկանքներ մայր ընկերության իրականացրած գործունեության վերաբերյալ, եթե մայր ընկերությունը հանդես չի գալիս որպես հայտատու կամ համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով):

 

Հարց. Արդյո՞ք մասնակիցը պետք է տրամադրի օժանդակ փաստաթղթեր յուրաքանչյուր կետի համար` ի լրումն 2.1 կետի հայտարարության, որպեսզի ապացուցի, որ ինքն իրավասու է  հայտերի ներկայացման ընթացակարգին մասնակցելու համար, թե հայտարարությունն ինքնին բավարար է այս  փուլի համար:

 

Պատասխան՝  Այս փուլում մասնակիցը պետք է ներկայացնի միայն հայտարարություն:

 

Հարց. Համատեղ գործունեությունն ընդդեմ կոնսորցիումի.   Նախաորակավորման փաստաթղթում կետ 6-ում անգլերեն տարբերակում նշված է, որ հայտը պետք է ներառի նաև  Համատեղ գործունեության պայմանագիր: Նախաորակավորման հայերեն տարբերակում մենք թարգմանում ենք, որ  պահանջվում է Կոնսորցիումի համաձայնագիր: Խնդրում ենք հստակեցնել:

 

Պատասխան.   ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N15/1 ծածկագրով մրցակցային երկխոսության ընթացակարգի նախաորակավորման հայտարարությունում նախապատվությունը տրված է հայերեն տարբերակին, ուստի նախապատվությունը պետք է տրվի հայերեն տարբերակին:

 

Հարց.   Ի՞նչն է ընդունվելու որպես ընդհանուր ներդրումային ծախս` ընկերության ընդհանուր ծախսերը, թե միայն ծախսերի այն մասը, որն ուղղվել է ջրային համակարգի վերանորոգման և վերականգնման (ոչ ընթացիկ սպասարկում) կապիտալ աշխատանքների իրականացմանը:

 

Պատասխան.   Ընկերության Ծրագրերի ծախսերի այն մասը, որն ուղղվել է ջրային համակարգերի վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացմանը:

 

Հարց.  Ընդհանուր ներդրումային ծախսերն արդյոք ներառում են պետության կողմից տրված սուբսիդիաները, ներգրավված վարկային և դրամաշնորհային միջոցները, թե այն իրենից ներկայացնում է միայն ընկերության սեփական միջոցներով կատարված ծախսերը:

 

Պատասխան.  Այո, ներառում են:

 

 

 

08.01.2016

 ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N 15/1 ծածկագրով մրցակցային երկխոսության ընթացակարգի նախաորակավորման հայտարարության վերաբերյալ պարզաբանում

 

  

Պարզաբանում No. 3-ի հարցման վերաբերյալ

 

****մեջբերում****


«Անհատապես (ներառյալ՝ որպես կոնսորցիումի անդամ) կամ իր մասնաճյուղի կամ ընկերության կողմից 50 տոկոս կամ ավելի մասնակցությամբ (ներառյալ՝ որպես կոնսորցիումի անդամ) պետք է 15 տարիների ընթացքում իրականացրած լինեն ջրային համակարգի վերակառուցում և վերանորոգում առնվազն երեք ծրագրերի համար, որոնցից յուրաքանչյուրն արժի առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափ գումար՝ նախքան սույն հայտարարության հրապարակումը»:


****հստակեցում****


Հարց՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ «5 միլիոն ԱՄՆ դոլարի չափ գումարը» վերաբերում է ծրագրերի ընդհանուր ներդրումային ծախսերին (իրականացրած աշխատանքներ), այլ ոչ թե խորհրդատվական վճարներին: Խնդրում ենք հստակեցնել:


Պատասխան՝
Ձեր ենթադրությունը ճիշտ է, խոսքը վերաբերում է յուրաքանչյուր ծրագրի ընդհանուր ներդրումային ծախսերին:

 

 

 

08.10.2015

ԾԱՆՈՒՑՈՒՄ


ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄ) ՄԱՍԻՆ

 

2015 թվականի  հոկտեմբերի  20-ին  ժ. 15.00-18.00  Եղվարդի  քաղաքապետարանի  նիստերի  դահլիճում  (հասցե՝   ք. Եղվարդ,  Երևանյան 1) տեղի կունենա հանրային լսում (քննարկում)  <<Եղվարդի  ոռոգման  համակարգի  բարելավման  նախագծի  շրջակա  միջավայրի  ազդեցության նախնական գնահատման  հայտ>>  փաստաթղթի  վերաբերյալ: 

 

 

Ձեռնարկող ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե
Նախատեսվող գործողության իրականացման վայրը Եղվարդ, Երևանյան 1, քաղաքապետարանի նիստերի դահլիճ
Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա
Փաստաթղթին ծանոթանալու եղանակները, վայրերը, օրը, ժամը   Փաստաթուղթը   տեղակայված  է   Ջրային  տնտեսության  պետական  կոմիտեի  ( ք. Երևան,  Վարդանանց  փակուղի  13 Ա)   էլ.  կայքում՝  www.scws.am,   Եղվարդի  քաղաքապետարանի  (ք. Եղվարդ,  Երևանյան   1)  էլ. կայքում՝  www.yegvard.am,   Եղվարդի   Օրհուս   կենտրոնի     (ք. Եղվարդ, Երևանյան  1)  էլ. կայքում՝  www.aarhus.am,  ինչպես  նաև կարող  են  ծանոթանալ  նշված  հասցեներում  սույն հայտարարության  հրապարակման  օրվանից  ամեն  օր  ժ. 14.00-18.00  մինչև  դիտողություններ  ու  առաջարկություններ  ներկայացնելու  ժամկետի  ավարտը:
Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը 7 աշխատանքային օր՝ հաշված այս ծանուցման հրապարակման օրվանից
Քննարկումների պատասխանատու Եղվարդի քաղաքապետարան
Քննարկումների պատասխանատուի էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը էլ. փոստ՝ info@ yegvard.am, հեռ.(0224) 2-11-10
 

Վերադառնալ սկիզբ