ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Հայտարարություններ

25.09.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն   -  (293Կբ)

2019թ. Հայաստանի համար նախատեսված ՃՄՀԳ /Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն/ <<Փոքր դրամաշնորհային նախագիծ>> ծրագրի հայտարարություն /կցված են ուղեցույցն ու հայտը/:


Որպես հղում՝ կցված են նախորդ տարի իրականացված ծրագրերի օրինակները:


Ծրագրին կարող են մասնակցել JICA կրթական ծրագրերին մասնակցած բոլոր նախկին շրջանավարտները:


Նախկին շրջանավարտները կարող են ներկայացնել իրեն հայտը էլեկտրոնային տարբերակով Երևանում JICA-ի գրասենյակ (jica.arm@gmail.com
):

• Հայտի ընդունման վերջնաժամկետ - Հոկտեմբերի 18, 2019թ

• Արդյունքների մասին հայտարարություն- Նոյեմբերի սկիզբ,2019թ.
• Ծրագրերի ավարտ- Փետրրվարի վերջ ,2020թ.
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Հայաստանում ՃՄՀԳ ծրագրի համակարգող Ռուզան Խոջիկյանի հետ / հեռ./ֆաքս՝ +374 10 568805, բջջ.՝ +374 77 710 760, էլ. հասցե՝ jica.arm@gmail.com

 

23.08.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն   -  (3Մբ)

Դելֆթի Ջրային կրթության ինստիտուտի 2020թ. ուսումնական ուղեցույց Դելֆթի Ջրային կրթության ինստիտուտի 2020թ. ուսումնական ուղեցույցը առաջարկում է մի շարք կրթական լուծումներ այն ուսանողների և մասնագետների համար, որոնք հետաքրքրված են ջրային ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերով: Դելֆթը մեծ դերակատարում ունի թե´ Նիդերլանդերի, և թե´ Դելֆթի պատմության մեջ:

Համալսարանական քաղաքը հայտնի է իր ջրանցքներով, այդ իսկ պատճառով ջրային ոլորտին առնչվող շատ գիտական և տեխնիկական կազմակերպություններ հաստատվել են Դելֆթում: Դելֆթի Ջրային կրթության ինստիտուտը համագործակցում է մի շարք գիտահետազոտական և կրթական համալսարանների հետ, ինչպիսիք են՝ Դելֆթի Տեխնոլոգիաների համալսարանը, Դելտարեսի և Դելֆթլենդի Ջրային Միությունը: Դելֆթի Ջրային կրթության ինստիտուտը առաջարկում է մագիստրոսական 5 ծրագիր՝ 17 մասնագիտացումներով: Ինստիտուտը կրթություն է ապահովում ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներից ուսանողների համար, նրանց դարձնելով ջրային ոլորտին հարող խնդիրներին ճշգրիտ լուծումներ առաջարկող մասնագետներ:

27.06.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀՀ ջրային կոմիտեն, 2019 թվականի հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին, հրավիրում է հանրային քննարկման` «Կեղտաջրերի հեռացման բնագավառի հայեցակարգային մոտեցումների մշակում և առաջարկությունների ներկայացում» թեմայով։ Նպատակն է՝ ներկա իրավիճակի ուսումնասիրություն և վերլուծություն,  բարեփոխումների ապահովում, թիրախային ներդրումների իրականացման միջոցով փուլային տարբերակով, նորմատիվա օրենսդրական  և սակագնային քաղաքականության բարելավում, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ոլորտում կայուն ծախսածածկման հնարավորությունների  ստեղծելու ուղղությամբ մոտեցումների մշակում, ներդրումների փուլային մոտեցման անհրաժեշտության հիմնավորում և թիրախների սահմանում։

Առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 2-ը ներառյալ` scws@scws.am էլեկտրոնային հասցեով` նշելով Ձեր կոնտակտային տվյալները:
 
Քննարկման վայրը՝ Վարդանանց 13ա, Ջրային կոմիտե, երրորդ հարկ, նիստերի դահլիճ։
27.06.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀՀ ջրային կոմիտեն, 2019 թվականի հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին, հրավիրում է հանրային քննարկման` «Ոռոգման համակարգի զարգացման և ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացման տեսլականի ներկայացում» թեմայով:
 
Նպատակն է՝ ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացման նպատակով զարգացման հայեցակարգի մշակումը, կառուցվածքային բարեփոխումները, կառավարման բարելավման պլանների և կոնկրետ գործողությունների պլանների մշակումն ու իրականացումը:
 
Ակնկալվում է մատուցվող ծառայությունների որակի բարելավում և գործունեության արդյունավետության, հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում:
 
Առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 2-ը ներառյալ` scws@scws.am էլեկտրոնային հասցեով` նշելով Ձեր կոնտակտային տվյալները:
 
Քննարկման վայրը՝ Վարդանանց 13ա, Ջրային կոմիտե, երրորդ հարկ, նիստերի դահլիճ։
27.06.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀՀ ջրային կոմիտեն, 2019 թվականի հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին, հրավիրում է հանրային քննարկման` «Ջրամբարաշինության և պաշարների կառավարման հայեցակարգային մոտեցումների մշակում և առաջարկությունների ներկայացում» թեմայով։ Նպատակն է՝ ջրամբարաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հայեցակարգային մոտեցումների մշակումը և առաջարկությունների ներկայացումը, որից հետո մասնագիտացված կազմակերպությունների կողմից, ըստ առանձին ջրամբարների, պետք է կատարվեն առավել մանրամասն ուսումնասիրություններ՝ ծրագրերի իրականացվելիությունը գնահատելու և հետագայում սահմանված կարգով ընթացք տալու նպատակով:

 

Առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 2-ը ներառյալ` scws@scws.am էլեկտրոնային հասցեով` նշելով Ձեր կոնտակտային տվյալները:

 

Քննարկման վայրը՝ Վարդանանց 13ա, Ջրային կոմիտե, երրորդ հարկ, նիստերի դահլիճ։

05.06.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀՀ ջրային կոմիտեն 2019 թվականի հունիսի 14-ին, ժամը 15:00-ին նախաձեռնում է հանրային քննարկումներ ջրային ոլորտի 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների քննարկման նպատակով:

Առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 12-ը ներառյալ` scws@scws.am էլեկտրոնային հասցեով` նշելով Ձեր կոնտակտային տվյալները:

Ջրային ոլորտի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ.

30.11.2018
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեն հանրային երկխոսության է հրավիրում քաղաքացիական հասարակության, ՀԿ ներկայացուցիչներին, շահագրգիռ կողմերին՝ գործընկերային հարթակ ձևավորելու համար։ Նախաձեռնության նպատակը հանրային հարթակում ջրամատակարարման և ոռոգման համակարգերի հրատապ խնդիրների գույքագրումն/վերհանումն/ է և լուծումների առաջադրումը՝ հասարակության ներգրավվածության ու մասնակցության ճանապարհով։


Մեր քննարկումները կլինեն բաց, ակտիվ ու պարբերական։ Կամավորներին խնդրում ենք դիմել armine.asatryan@scws.am էլեկտրոնային հասցեով։


Հարցերի դեպքում զանգահարել՝ 010 54 09 09:

 

16.10.2018
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Ջրային կոմիտեն կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ ջրային տնտեսության ոլորտի մասնագետների համար «Ոռոգման համակարգերի շահագործում և պահպանում, ջրօգտագործողների ընկերությունների կառավարում» թեմայով: Վերապատրաստվող խմբում ընդրգկվելու նպատակով՝ մրցույթին մասնակցելու համար, խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն armine.asatryan@scws.am էլեկտրոնային հասցեով՝ մինչև ս.թ նոյեմբերի 1-ը: Դասընթացն անվճար է, տեղերը՝ սահմանափակ: Մասնակիցների տարիքային շեմը՝ մինչև 35 տարեկան:


Հարցերի դեպքում զանգահարել՝ (+37410) 54 - 09 - 09:

 

27.08.2018
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 27-ին ժամը 11:00-ից կդադարեցվի ջրի բացթողումը Սևանա լճից և ջրամատակարարումը Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգի ջրանցքների գլխամասերից:

«Ջրառ ՓԲԸ»

 

Վերադառնալ սկիզբ