Ջրային կոմիտեի ղեկավար կազմը մոնիտորինգային այց է կատարել Գեղարքունիքի մարզ
03.11.2025Սեւանից ոռոգման նպատակով ջրթող հանգույցների կապարակնքումից հետո Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը, տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ՋԿ ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին։
                
                                                
            
                                                
            
                                                
            
                                                
            
                                                
            
                                                
            
                                                
            
                                                
            
                                                
            
                                                
            
        