ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:
«Վեոլիա Ջուրը» բարելավում է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուրը» բարելավում է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը

25.05.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը Արմավիրի մարզում սկսել է ջրաշինարարական խոշոր ծրագիր, որի ավարտին մարզի 5 համայնքներում՝ Էջմիածին քաղաքում, Այգեկ, Մրգաշատ, Մյասնիկյան և Բաղրամյան գյուղերում կթարմացվի բաշխիչ ցանցն ...

Հանդիպում-քննարկում Ջրային կոմիտեում

Հանդիպում-քննարկում Ջրային կոմիտեում

23.05.2021

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում տեղի է ունեցել համատեղ հանդիպում-քննարկում՝ տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև շահարգրիռ մարմինների ներկայացուցիչների հետ։

Դիտել բոլոր նորությունները
  • «Վեոլիա Ջուրը» բարելավում է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը ... մանրամասն>>
  • Ոռոգման համակարգերի արդիականացման աննախադեպ աշխատանքներ Հայաստանում․.. մանրամասն >>
  • Կայուն զարգացման 6-րդ նպատակի տեղայնացումը Հայաստանում ... մանրամասն>>
  • Ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ խնդիրների քննարկում Ջրային կոմիտեում ... մանրամասն >>
  • Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով ... մանրամասն >>
  • ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի և Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ ... մանրամասն>>
06.06.2021
Ջրային կոմիտեն հրավիրում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին հայտ ներկայացնելու ՀՀ կառավարության 31.07.2003թ. «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 957-Ն որոշմամբ սահմանված` հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրերի կազմման և փորձաքննության իրականացման մրցույթներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկում ներառվելու համար:



Ցանկում կարող են ներառվել ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի հավանությանն արժանացած ստորև ներկայացվող չափորոշիչներին բավարարող այն կազմակերպությունները, որոնք մինչև 2021 թվականի հուլիսի 01scws@scws.am էլեկտրոնային հասցեով ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ սահմանված ձևաչափով Ջրային կոմիտե կներկայացնեն իրենց հայտերը, ներկայացվող չափորոշիչներին բավարարելու փաստը հիմնավորող փաստաթղթերը, և համապատասխան քննարկումների արդյունքներով կբավարարեն ներկայացվող պահանջներին: Պարզաբանումների համար զանգահարել 010 54 01 35 հեռախոսահամարով, ժամը 9:00-18:00-ն:
18.05.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն 
 
«Արագածոտն» ՋՕԸ Վարրչական խորհուրդը հայտարարում է մրցույթ` ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
 
 
Ընկերության գործադիր տնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական և ունենա պատասխանատվության զգացում:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են «Արագածոտն» ՋՕԸ ընդհանուր բաժին` Արագածոտնի մարզ, գ. Ագարակ հասցեով` 2021թ. մայիսի 18-ից մինչև 2021թ. հունիսի 2-ը` աշխատանքային օրվա ավարտը` ժամը 18:00-ն, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Դիմումին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը`
1. Անձնագիր և/կամ նույնականացման քարտի պատճենը/եթե սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ ծառայության համարանիշի տրմադրելուց հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար/,
2. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի/երի/ պատճենը,
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը,
4. Լուսանկար 3 x 4 չափսի, 1 օրինակ:

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով: Գործադիր տնօրենի թեկնածուն պետք է ներկայացնի Ընկերության զարգացման վերաբերյալ հայեցակարգի իր տեսլականը` առնվազն մեկ էջից:

Մրցույթի հարցազրույցը կանցկացվի 2021թ. հունիսի 10-ին` ժամը 11:00-ին «Արագածոտն» ՋՕ ընկերության վարչական շենքում/հասցեն` Արագածոտնի մարզ, գ. Ագարակ/:




Մրցույթի մասին հայտարարությունը հրապարկվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 18.05.2021թ. համարում:


 
 
 «Արագածոտն» ՋՕԸ  Վարչական խորհուրդ
 
19.03.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Վարչական խորհուրդը հայտարարում է մրցույթ «Լոռի» Ջրօգտագործողների ընկերության

գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Ընկերության գործադիր տնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ ձեռնարկատիրական, կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:


Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են «Լոռի» ՋՕԸ-ի վարչական շենք` Լոռու մարզ, գ. Օձուն, փողոց 20, շենք թիվ 9 հասցեով՝ 2021 թվականի մարտի 13-ից մինչև 2021 թվականի ապրիլի 01-ը ներառյալ, աշխատանքային օրվա ավարտը ժամը 18:00-ն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:


Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝


1. Դիմում
2. Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չունի՝ ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար)
3. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) պատճենը(երը)
4. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի(երի) պատճենը(երը)
5. Լուսանկար 3x4 չափի (1 օրինակ)


Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով: Գործադիր տնօրենի թեկնածուն պետք է ներկայացնի Ընկերության վերաբերյալ զարգացման հայեցակարգի իր տեսլականը՝ բաղկացած առնվազն 1 էջից։


Մրցույթի հարցազրույցը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:00 -ին, «Լոռի» ՋՕԸ-ի վարչական շենքում (հասցե՝ Լոռու մարզ, գ. Օձուն, փողոց 20, շենք թիվ 9):


Վարչական խորհուրդ

 

Դիտել բոլոր հայտարարությունները


 


Համակարգի կառուցվածքը

                                       


 


Վերադառնալ սկիզբ