Ջրային կոմիտեն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
26.01.2026«Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» («WISE») ծրագրի պաշտոնական մեկնարկին ընդառաջ՝ այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր Համաշխարհային բանկի (ՀԲ) պատասխանատուներ՝ ՀԲ ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ, WISE ծրագրի գծով պատասխանատու Ռանու Սինհային, ավագ մասնագետ Փոլադ Քարիմիին, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) հայաստանյան ներկայացուցիչ Օդրի Գուրդիեին և փորձագետ Արմեն Խուդինյանին։
