Սյունիքի մարզը՝ Ջրային կոմիտեի ուշադրության կենտրոնում
11.11.2025ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն այս անգամ այցելել են «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) ենթակայությամբ գործող Գորիսի և Սիսիանի տեղամասեր, շրջել բնակավայրերը սպասարկող պոմպակայաններում, դիտարկել Գորիսի ճնշումային ջրատարը (դյուկեր) և Խնձորեսկի ապագա ջրամբարի թասը։
