
Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին
07.05.2025Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։
Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:
Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեում ամփոփվել են աշխատանքային քննարկումները ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի և մասնագետների հետ` 2024 թ.-ի նախնական ֆինանսական հոսքերի նախագծերի վերաբերյալ:
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ իրականանան Նոր տարվա հետ կապված բոլորիս հույսերն ու սպասումները: Առաջին հերթին՝ Նոր տարում թող լինի խաղաղություն, որ մեր երեխաները, հարազատներն ու մերձավորները լինեն առողջ ու երջանիկ, ապահով ու անհոգ:
Վարչական խորհուրդը հայտարարում է մրցույթ «Լոռի» Ջրօգտագործողների ընկերության
գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Ընկերության գործադիր տնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ ձեռնարկատիրական, կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են «Լոռի» ՋՕԸ-ի վարչական շենք` Լոռու մարզ, գ. Օձուն, փողոց 20, շենք թիվ 9 հասցեով՝ 2021 թվականի մարտի 13-ից մինչև 2021 թվականի ապրիլի 01-ը ներառյալ, աշխատանքային օրվա ավարտը ժամը 18:00-ն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում
2. Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չունի՝ ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար)
3. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) պատճենը(երը)
4. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի(երի) պատճենը(երը)
5. Լուսանկար 3x4 չափի (1 օրինակ)
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով: Գործադիր տնօրենի թեկնածուն պետք է ներկայացնի Ընկերության վերաբերյալ զարգացման հայեցակարգի իր տեսլականը՝ բաղկացած առնվազն 1 էջից։
Մրցույթի հարցազրույցը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:00 -ին, «Լոռի» ՋՕԸ-ի վարչական շենքում (հասցե՝ Լոռու մարզ, գ. Օձուն, փողոց 20, շենք թիվ 9):
Վարչական խորհուրդ