Ջրային կոմիտեում անցկացվել է աշխատանքային քննարկում՝ արդյունավետ կառավարման նոր մշակույթի շրջանակում
13.05.2025
Ջրային կոմիտեում կայացավ աշխատանքային հերթական քննարկումը, որին մասնակցեցին կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկման նպատակը շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումն էր՝ ընդգծելով հաջողություններն ու արձանագրելով առկա խնդիրները։
Այս տեսակ ձևաչափը դարձած է կոմիտեի աշխատանքային մշակույթի անբաժան մաս։ Այն հնարավորություն է տալիս՝
-
Հետևել նախորդ շաբաթվա հանձնարարականների իրականացման ընթացքին
-
Գնահատել կոնկրետ արդյունքները և ձեռքբերումները
-
Վերհանել առկա խնդիրներն ու խոչընդոտները
-
Ձևավորել հաջորդ շաբաթվա գործողությունների հստակ պլան
Նման հանդիպումները ոչ միայն ապահովում են պարբերական վերահսկողություն, այլև նպաստում են թիմային աշխատանքի խթանմանը, ներքին համագործակցության ամրապնդմանը և կառուցողական լուծումների մշակմանը։
Ջրային կոմիտեն շարունակում է գործել թափանցիկության, հաշվետվողականության և արդյունքներին ուղղված աշխատանքի սկզբունքով՝ հաստատելով համակարգված կառավարման կարևորությունը ջրային ռեսուրսների ոլորտում։
« վերադառնալ ցանկ