ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղերձը Հայկական բանակի օրվա հոբելյանի կապակցությամբ

28.01.2022 ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղերձը Հայկական բանակի օրվա հոբելյանի կապակցությամբ Հայոց բանակը մեր անկախ պետականության կարևորագույն ձեռքբերումն է, որի կայացման ճանապարհին հայ զինվորն ու արժանավոր սպան իրենց ուժեղ կամքով, հայրենասիրությամբ, խիզախությամբ ու անձնազոհությամբ մշտապես հաստատել են հայ ժողովրդի ներկայի և ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձր գիտակցումը։

Այսօր էլ, երբ բոլորիս մտքում թարմ է անդառնալի կորստի հիշողությունը, իսկ սրտում դեռ վերքը սպիացած չէ, մեր բանակը փորձում է մեջքն ուղղել ու առաջ շարժվել` հանուն հայրենիքի փրկության անձնվիրաբար զոհված հայորդիների վառ հիշատակի։

Այսօր, առավել քան երբևէ, մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ մեր բանակի հզորացմանը, լինենք մեր բանակի կողքին:

Ուզում եմ խոնարհումս հայտնել բոլոր մեր հերոսներին և նրանց հարազատներին։

Կրկին շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ զինված ուժերի հզորացման, մարտունակության բարձրացման բոլոր ձեռնարկումներում, մաղթում եմ խաղաղ երկինք մեր զինվորների գլխավերևում:

Հավերժ փա՜ռք մեր բանակին, փա՜ռք մեր զինվորին և սպային, հավերժ հիշատակ՝ հանուն մեր հայրենիքի և մեր բանակի համար ընկած բոլոր հայորդիներին:

-----------------------------------------------
Վահագն Գևորգյան
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ


« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ