ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահը հանդիպել է GITEC-IGIP GmbH ընկերության ներկայացուցիչների հետ

14.01.2022 ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահը հանդիպել է GITEC-IGIP GmbH ընկերության ներկայացուցիչների հետ Հունվարի 11-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հանդիպել է GITEC-IGIP GmbH խորհրդատվական ծառայություններ իրականացնող ընկերության ներկայացուցիչ Ժան Լուի Մերլեին: Ողջունելով հյուրերին՝ Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Կոմիտե և GITEC-IGIP GmbH համագործակցությունը: Վահագն Գևորգյանն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու ընթացիկ ծրագրի հաջող իրականացման և նոր գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ:

Իր հերթին GITEC-IGIP GmbH խորհրդատվական ծառայություններ իրականացնող ընկերության ներկայացուցիչ Ժան Լուի Մերլեն շնորհավորել է Վահագն Գևորգյանին՝ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր պաշտոնում: Նա ներկայացրել է Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր (CIP II), Փուլ 3 ծրագրի տեխնիկական աջակցության՝ «Ջրային կոմիտեի և նրա հիմնական կառույցների աջակցության ծրագրի» շրջանակներում կատարված աշխատանքները: Նա նշել է, որ Ծրագիրը կաջակցի Ջրային կոմիտեի կարողությունների զարգացմանը` ջրային ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերում:

Ծրագրի հիմնական նպատակներն են` պատրաստել ընթացակարգեր, վերապատրաստել և
օժանդակել Ջրային կոմիտեին` իրականացնելու և կատարելագործելու հետևյալ խնդիրները.

* իրականացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքները,

* արդյունավետ ֆինանսական կառավարմանը, բիզնես պլանի մշակմանը և դրամական միջոցներին հոսքերի պլանավորմանը,

* ջրային ոլորտում արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով ձեռնարկների, ուղեցույցների մշակմանը, օրենսդրական փաթեթների մշակմանը

* բնապապհանական, սոցիալական առողջության և անվտանգության (ԲՍԱԱ) ասպեկտների ռազմավարության և օրենսդրական փաթեթների մշակմանը և այլ ուղղություններով կարողությունների զարգացմանը։

Ժան Լուի Մերլեն շնորհակալություն է հայտնել Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին և Կոմիտեի թիմին՝ սերտ համագործակցության և ծրագրի իրականացման գործում ցուցաբերած համատեղ աշխատանքի համար:

Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահն իր հերթին ողջունել է Ժան Լուի Մերլեին և իր գոհունակությունը հայտնել կատարված աշխատանքի համար՝ միաժամանակ հույս է հայտնել, որ հաջորդ ամսվա առաջին տասնօրյակում հանդիպում տեղի կունենա փորձագետների հետ` քննարկելու Ծրագրով նախատեսված հետագա անելիքները:











« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ