ՋՕԸ-երի ընթացիկ խնդիրների քննարկում Ջրային կոմիտեում
30.11.2022Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը նոյեմբերի 29-ին հանդիպել է Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ոլորտին առնչվող ...
Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը նոյեմբերի 29-ին հանդիպել է Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ոլորտին առնչվող ...
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան ...
Հոկտեմբերի 26-ին, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեում Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի մոնիտորինգային առաքելության թիմի հետ, ...
Վարչական խորհուրդը հայտարարում է մրցույթ «Լոռի» Ջրօգտագործողների ընկերության
գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Ընկերության գործադիր տնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ ձեռնարկատիրական, կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են «Լոռի» ՋՕԸ-ի վարչական շենք` Լոռու մարզ, գ. Օձուն, փողոց 20, շենք թիվ 9 հասցեով՝ 2021 թվականի մարտի 13-ից մինչև 2021 թվականի ապրիլի 01-ը ներառյալ, աշխատանքային օրվա ավարտը ժամը 18:00-ն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում
2. Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չունի՝ ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար)
3. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) պատճենը(երը)
4. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի(երի) պատճենը(երը)
5. Լուսանկար 3x4 չափի (1 օրինակ)
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով: Գործադիր տնօրենի թեկնածուն պետք է ներկայացնի Ընկերության վերաբերյալ զարգացման հայեցակարգի իր տեսլականը՝ բաղկացած առնվազն 1 էջից։
Մրցույթի հարցազրույցը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:00 -ին, «Լոռի» ՋՕԸ-ի վարչական շենքում (հասցե՝ Լոռու մարզ, գ. Օձուն, փողոց 20, շենք թիվ 9):
Վարչական խորհուրդ