ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մեր պատմությունը

  

ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի N 92 որոշման համաձայն ստեղծվել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, որի իրավասություններից են խմելու և ոռոգման ջուր մատակարարող, ջրահեռացում իրականացնող, ջրային ոլորտում առևտրային գործունեություն ծավալող ընկերություններում պետական բաժնեմասերի (ինչպես նաև արտաքին ֆինանսական աղբյուրների հաշվին ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակների) կառավարումը, հիդրոտեխնիկական կառույցների շինարարության ու շահագործման ապահովումը և այլն:

 

Ոլորտի խմելու ջրի մատակարարումն ու կեղտաջրերի հեռացումն իրականացվում է «Երևան-ջուր» (ՀՀ կառավարության 10.09.2010թ. N1042-Ն որոշմամբ վարձակալության պայմանագրի կողմ է ճանաչվել ՀՀ Երևանի քաղաքապետը), «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով, իսկ ոռոգման համակարգի պահպանումն ու շահագործումը` «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքով ստեղծված 37 ջրօգտագործողների ընկերությունների և «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով: Վարկային որոշ ծրագրերի իրականացման նպատակով համակարգում գործում է «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, իսկ Արփա-Սևան ջրային համակարգի պահպանման և տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման նպատակով ՀՀ ջրտնտպետկոմիտեի ենթակայությամբ գործում է «Արփա-Սևան» թունելի վերականգնման ԾԻԳ» պետական հիմնարկը, որին վերապահված է Աբու-Դաբի Զարգացման Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Արփա-Սևան թունելների հիմնանորոգման վարկային ծրագրի իրականացման գրասենյակի գործառույթները: ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությամբ գործում է նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ն, որն իրականացնում է կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների վերահսկման, ինչպես նաև գրունտային ջրերի մակարդակների որոշման գործառույթներ:


ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում գործում է նաև Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը, որը ստեղծվել է և իր գործունեությունն իրականացնում է համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 86-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը հաստատելու մասին» N686-Ն որոշման համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ֆինանսավորումն ապահովելու կանոնակարգը հաստատելու մասին» N677-Ն որոշման:

 

ՀՀ ջրտնտպետկոմիտեն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի», «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարումը, իսկ «Նոր Ակունք» ՓԲԸ-ի մասով` 77.72 տոկոսի, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասով` 60.8 տոկոսի և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասով` 55.5 տոկոսի կառավարումը: Միաժամանակ ՀՀ ջրտնտպետկոմիտեն (ի դեմս` Հայաստանի Հանրապետության) հանդիսանում է նախկին Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գործող ջրային համակարգերի «Երևան Ջուր» ՓԲԸ-ին վարձակալության տրված և ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման տրամադրված գույքի սեփականատերը:

 

   

      

 

 

Վերադառնալ սկիզբ