ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Կոմիտեի նախագահի ուղերձը

Հարգելի բարեկամ,

Ողջունում եմ Ձեզ Ջրային կոմիտեի պաշտոնական կայքում:

Ջրային ոլորտը միշտ էլ հատուկ առանձնացվել և կարևորվել է` հաշվի առնելով ջրի կենսական նշանակությունը մարդու կյանքում, իսկ այսօր այս ոլորտն ունի նաև խիստ առողջացման անհրաժեշտություն, քանի որ երկար տարիներ ջրային ոլորտում առկա բացթողումները և չարաշահումները հանգեցրել են բավականին սուր իրավիճակի:

Ես և իմ թիմը քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի բարդ իրավիճակում է գտնվում գյուղացին և ինչ խնդիրներ են ծառացել ջրային համակարգերի պատասխանատուների առջև:

Մենք պարտավոր ենք ապահովել մեր համայնքները ոռոգման ջրով, երաշխավորել ջրի անխափան մատակարարումը, անհրաժեշտ քանակի և ինչու ոչ՝ չունենալով ոռոգման ջրի որակի ստանդարտներ, մատուցել որակյալ ծառայություններ: Դրա հետ մեկտեղ պետք է կիրառել ոռոգման նորագույն մոտեցումներ և ջրախնայող տեխնոլոգիաներ՝ վստահելով միջազգային փորձին, որտեղ ջրի երկրորդային օգտագործումն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում:

Ոռոգման համակարգում կորուստների նվազեցման, ջրամատակարարման ծառայությունների որակի բարձրացման, համակարգերի պահպանության և արդիականացման, ջրօգտագործողների ընկերությունների թափանցիկ գործելակերպի զարգացման, սպառողների հետ պայմանագրային հարաբերությունների բարելավման հարցերը նույնպես գտնվում են մեր օրակարգում:

Խմելու ջրի մատակարարման ոլորտը վարձակալության սկզբունքով միջազգային վարձակալին հանձնելը լուրջ քայլ էր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և մենք պետք է հետևողական լինենք մեր որոշումների և պայմանվորվածությունների հարցում:

Դրա հետ մեկտեղ, Հայաստանի բազմաթիվ համայնքներ խմելու ջրի մատակարարման հարցում դեռևս գտնվում են բարդ իրավիճակում և այս խնդիրը նույնպես պետք է դիտարկվի որպես կարևոր օրակարգային հարց:

Մենք պետք է օգնենք այն համայնքներին, որոնք փորձում են ինքնուրույն մատակարարել խմելու ջուր իրենց բնակչությանը, գիտակցելով, որ դա ոչ միայն իրենց, այլ նաև համակարգի պատասխանատուների խնդիրն է:

Մենք պետք է ճիշտ դնենք մեր առաջնահերթությունները, գիտակցելով, որ Հայաստանում ջրամբարաշինությունը, ինքնահոս նոր համակարգերի կառուցումը, նոր տեխնոլոգիաների ու կառավարման նոր մոդելների ներդրումը շատ կարևոր են և մենք պետք է ճիշտ օգտագործենք մեր հնարավորությունները՝ միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ բանակցություններ վարելու ընթացքում:

Սևանա լճի կենսահամակարգի վերականգնման հարցերը հատուկ ուշադրություն են պահանջում և մենք պետք է գիտակցենք, որ Սևանա լիճը մեր ազգային հարստությունն է, որն ունի մեր կողմից պահպանման կարիք և արժանի չէ սպառողական վերաբերմունքի:

Ջրի հաշվառման համակարգի արդիականացումը, ջրօգտագործողների միջև ջրի արդար բաշխումը, ջրի պահանջարկի և առաջարկի գնահատումը, դրա հետ մեկտեղ գետերի բնապահպանական թողքերի պահպանության կարևորումը, որպես էկոհամակարգերի կառավարման կարևորագույն գործիք առաջնահերթություն է: Այս բոլոր մոտեցումները պետք է հաշվի առնենք գետավազանային կառավարման պլանավորման ընթացքում, որը ԵՄ և Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններից մեկն է:

Կայուն Զարգացման 6-րդ նպատակի՝ «Ջուր և Սանիտարիա» ցուցանիշներին հասնելու համար դեռևս շատ անելիքներ ունենք և պատրաստ ենք համակարգել այս գործընթացը՝ որպես ոլորտի պատասխանատու:

Չենք խնայի մեր բոլոր հնարավորություններն ու մասնագիտական հմտությունները՝ լավագույն ցուցանիշներին հասնելու և մեր հանրության վստահությունը ձեռք բերելու համար:

Ջրային կոմիտեի անձնակազմը պատրաստ է ներդնել իր մասնագիտական փորձն ու կարողությունները՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Հայ ժողովրդի:

 

 

 

 

 

 


                                                                                                                  Հարգանքներով՝      Վարդան Մելքոնյան




 

 

 


 

Վերադառնալ սկիզբ