ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Ելույթներ և հարցազրույցներ

«Կյանքի պուրակի» ջրագծի շինաշխատանքների մրցույթն արդեն կայացել է. Վահագն Գևորգյան

10.08.2022 «Կյանքի պուրակի» ջրագծի շինաշխատանքների մրցույթն արդեն կայացել է. Վահագն Գևորգյան Երևանի բուսաբանական այգում նախատեսվող «Կյանքի պուրակի» ջրագծի շինաշխատանքների մրցույթն արդեն կայացել է: Օգոստոսի 12-ին կհայտարարվի կապալառու ընկերության անունը: Ջրային կոմիտեի նախագահը հարցը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը:

Վահագն Գևորգյան (ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ) - Բուսաբանական այգին մոտ 80 հա է, իսկ «Կյանքի պուրակը»՝ մոտ 30, սակայն ջրագիծը, որը Սարկավագի փողոցից պետք է բերենք մինչև Բուսաբանական այգի, մոտ 1400 գծամետր է, նոր պոմպակայաններով, այն ոռոգելի կդարձնի ամբողջ Բուսաբանական այգին:

Աշխատանքային խմբի հանդիպմանը ներկայացվել են պուրակի էսքիզային տարբերակները: Ոռոգման նախագծի համակարգի նախագծանախահաշվային աշխատանքներն իրականացրել է «Երևաննախագիծը»: Արժեքը 245 միլիոն դրամ է: Աշխատանքը կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլի համար Կառավարությունը հատկացրել է 122 մլն դրամ:

Վահագն Գևորգյան - Մյուս տարի մենք կունենանք ամբողջությամբ ոռոգելի Բուսաբանական այգի: Ծրագիրը բավականին հետաքրքիր է, և «Կյանքի պուրակը» նախատեսում է նաև ջրավազանային լուծումներ, ինչով նաև պայմանավորված էր նոր ջրագծի և նոր պոմպակայանների կառուցումը: Առաջին փուլը մինչև տարեվերջ կավարտենք, մյուս տարի մինչև սեզոն ոռոգման համակարգերը կաշխատեն:

Այգու ներքին ցանցի հետ կապված աշխատանքները կիրականացվեն այլ ծրագրով: Բուսաբանական այգին սնվում է Սարկավագի փողոցից՝ պոմպակայանների միջոցով: Խողովակաշարը, պոմպակայանները հին, մաշված են՝ ինչով էլ պայմանավորված է նոր ջրատարի անցկացման անհրաժեշտությունը:

Վահագն Գևորգյան - Քանի որ «Կյանքի պուրակը» գեղեցիկ լուծումներով է, այսօր էլ քննարկվում էին նախագծային լուծումները, աշխատանքային խումբը որոշում կայացրեց ոչ միայն «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը ներկայացնել, այլև Բուսաբանական այգին կբարեկարգվի՝ նստարաններով, լուսային լուծումներով, կանաչապատումով, նոր ծառատեսակներով:

Ջրագծի կառուցմանը զուգահեռ՝ կսկսվեն պատերազմի նահատակներին նվիրված կյանքի պուրակի մյուս շինարարական աշխատանքները: Նախատեսվում է տնկել նոր ծառատեսակներ: Ջրային կոմիտեի ղեկավարը վստահ է՝ առաջիկա տարիներին այգին դառնալու է ոչ միայն երևանցիների, այլ նաև զբոսաշրջիկների հանգստի նախընտրելի հասցեն:

Աղբյուրը՝ 1lurer.am

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ