Դիմեք մեզ

Նորություններ

«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

24.12.2025 «Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ավետիք Դարբինյանն ու Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը «Ջրառ» ՓԲ ընկերության աշխատակազմին են ներկայացրել Ընկերության նորանշանակ տնօրեն Տիգրան Վարդանյանին։

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, շնորհավորելով Տիգրան Վարդանյանին, կարևորել է վերջինիս բազմամյա մասնագիտական փորձը և համակարգում կուտակած գիտելիքները՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն Ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գործընթացների օպտիմալացմանը, ինչպես նաև ոլորտում իրականացվող առողջացման ու բարեփոխումների քաղաքականության իրագործմանը։

Տիգրան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար՝ նշելով, որ պատրաստ է իր ամբողջ ներուժը ներդնել «Ջրառ» ՓԲԸ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, կառավարման գործընթացների կատարելագործման, առկա մարտահրավերների համակարգված հաղթահարման և ջրային ոլորտում կայուն, արդյունավետ և երկարաժամկետ արդյունքների ապահովման ուղղությամբ։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ