Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հանդիպել է ՋՕԸ-ների գլխավոր հաշվապահներին
28.11.2025
Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) գրասենյակում հանդիպել է ՋՕԸ-ների գլխավոր հաշվապահներին, որոնք մասնակցում էին տարվա ամփոփիչ աշխատաժողովին։
Աշխատաժողովին հաջորդել է այց Վեդի համայնք, որտեղ ՋԿ նախագահը հանդիպել է համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ։ Քննարկվել են համայնքի խմելու ջրի մատակարարման և ոռոգման խնդիրները, ընթացիկ և ապագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել համայնքը սպասարկող ՋՕԸ-ների հետ գործակցությանը։
« վերադառնալ ցանկ