Դիմեք մեզ

Նորություններ

Օրվա կարգավորման 2 ջրավազանի շինարարությունն ավարտական փուլում է․ Ջրային կոմիտեն մարզային այցելությամբ Լոռիում էր

26.11.2025 Օրվա կարգավորման 2 ջրավազանի շինարարությունն ավարտական փուլում է․ Ջրային կոմիտեն մարզային այցելությամբ Լոռիում էր

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ կոմիտեի ղեկավար կազմն աշխատանքային այցելությամբ եղել է Լոռու մարզում։

Այցի ընթացքում դիտարկվել են Ալավերդի խոշորացված համայնքի Արդվի բնակավայրում կառուցվող 50,000խմ, ինչպես նաև Սպիտակ համայնքի Խնկոյան բնակավայրում կառուցվող 20,000խմ օրվա կարգավորման ջրավազանների (ՕԿՋ) շինարարական աշխատանքները։

Շինարարությունն արդեն ավարտական փուլում է․ երկու ջրավազաններն էլ նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականին՝ ոռոգման սեզոնի մեկնարկից առաջ։

ՕԿՋ-ների կառուցումն իրականացվում է ոռոգման ջրի սակավությունն ու դրա աճող պահանջարկը հաշվի առնելով։ Նախագիծը կարևոր դեր ունի ջրային ռեսուրսների կայուն օգտագործման և բնապահպանական արդյունավետության բարձրացման գործում։

Այցի շրջանակում Ջրային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ՝ քննարկելով հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ և համագործակցության նոր հնարավորություններ։ Կողմերը կարևորել են համատեղ ջանքերը՝ համակարգի բարելավման և համատեղ ծրագրերի հաջող իրականացման համար։

Աշխատանքային այցի ավարտին ՋԿ ներկայացուցիչները եղել են նաև «Լոռի» ՋՕ ընկերությունում։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ