Դիմեք մեզ

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահը նոր տեղակալներ ունի

18.11.2025 Ջրային կոմիտեի նախագահը նոր տեղակալներ ունի

Այսօր ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը խորհրդակցություն է անցկացրել կառույցի աշխատակազմի հետ և ներկայացրել ՀՀ վարչապետի 2025 թ․ նոյեմբերի 14-ի որոշումներով նշանակված ՋԿ տեղակալներ Կարեն Դաղբաշյանին և Տիգրան Քանքանյանին։

ՋԿ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ պ-ն Դաղբաշյանն ու պ-ն Քանքանյանն իրենց փորձով, գիտելիքով և կառավարման հմտություններով կնպաստեն Ջրային կոմիտեի ու ողջ ջրային համակարգի բարեփոխմանը։ Շնորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ նա հաջողություն է մաղթել պատասխանատու պաշտոններում, և ընդգծել, որ ամբողջ թիմին սպասվում է մեծ ծավալի ու բարդության աշխատանք։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ