Հանդիպում KfW բանկի ներկայացուցիչների հետ
14.11.2025
Այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր գերմանական «Վերականգման վարկերի բանկ»-ի (KfW) քաղաքաշինության եւ տնտեսական զարգացման բաժնի ղեկավար Էվա Շնայդերին, Հայաստանի ջրային ծրագրերի ղեկավար Բարբարա Փալմին եւ բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացիկ կարգավիճակը և առկա խնդիրները, ինչպես նաև ծրագրի հետագա ընթացքի մի քանի տարբերակներ։ Կողմերը համակարծիք էին հրատապ լուծումներ գտնելու և կառույցի անվտանգությունն ապահովելու հարցում։
Անդրադարձ եղավ նաև «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3 - Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք ծրագրի» ավարտական փուլի խնդիրներին։
KfW-ի գործընկերները հետաքրքրվեցին այն մասին, թե ոլորտի բարեփոխման հարցում ինչպիսի տեսլական ունի Ջրային կոմիտեի նախագահը, եւ ինչ միջազգային ծրագրերի իրականացում է նախատեսվում մոտ ապագայում։ Ի պատասխան՝ նախանշվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրային ուղղություններ եւ հետագա համագործակցության հնարավորություններ։
« վերադառնալ ցանկ