Ջրային կոմիտեի ղեկավար կազմը մոնիտորինգային այց է կատարել Գեղարքունիքի մարզ
03.11.2025
                                                        Սեւանից ոռոգման նպատակով ջրթող հանգույցների կապարակնքումից հետո Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը, տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ՋԿ ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին։
Կոմիտեի ղեկավար կազմը շրջայց է կատարել ոռոգման մի շարք հատվածներում, մասնավորապես, այցելել է Սևան–Հրազդան ջրանցքի գլխամաս, Սևան ՀԷԿ և Գեղամավանի դիտակետ։ Դիտարկվել եւ քննարկվել են ոռոգման համակարգի տարբեր հատվածներում առկա խնդիրները, նախանշվել են մոնիտորինգային հաջորդ այցերի ուղղությունները։
Կոմիտեն շարունակելու է ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել ոռոգման համակարգերի կառավարելիությունը և նվազեցնել ջրային կորուստները մարզերում
« վերադառնալ ցանկ