Դիմեք մեզ

Նորություններ

Այսօրվանից դադարեցվում է Սեւանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառը

30.10.2025 Այսօրվանից դադարեցվում է Սեւանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառը

Այսօր ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության, Ներքին գործերի նախարարության, «Ջրառ» ՓԲԸ-ի եւ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ ) ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, 2025 թվականին Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրառի դադարեցմամբ պայմանավորված իրականացվել է Սեւան ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ եւ ձախ վահանակների վերամբարձ մեխանիզմների շարժաբերների կնքում:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 6-ին, ներկայացուցիչների նույն կազմն ապակնքել էր Սևան ՀԷԿ-ի շարժաբերները՝ Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացնելու համար:

Կնքման եւ ապակնքման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 28.04.2016թ. N 488-Ն որոշման համաձայն:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ