Դիմեք մեզ

Նորություններ

Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ։

23.09.2025 Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ։
Այսօր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։
Նախարարը շնորհավորեց պարոն Ղալամքարյանին և մաղթեց արդյունավետ աշխատանք։ Դավիթ Խուդաթյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ նախագահը կլուծի այն խնդիրները, որոնք սահմանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գրանցել ցանկալի արդյունքներ։
Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին վստահության համար։ Նա ընդգծեց, որ ջրային ոլորտը կենսական կարևորություն ունի երկրի և ժողովրդի համար, նշելով, որ առջևում լուծելու բազմաթիվ խնդիրներ, անելիքներ և բարեփոխումների անհրաժեշտություն կա։
Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց նախկին նախագահ Կարեն Սեդրակյանին՝ կարճ ժամանակահատվածում կատարած կարևոր աշխատանքի համար։
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ