Օրվա կարգավորման ջրավազանների կառուցումը մեկնարկեց
12.08.2025
Օրվա կարգավորման ջրավազանների կառուցման նպատակով ս.թ. օգոստոսի 7-ին և 8-ին մրցութային կարգով ընտրված Կապալառու կազմակերպություններին հանձնվեցին շինարարական հրապարակները՝ Ջրային կոմիտեի, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների և ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նախատեսվում են կառուցել Արազափի-1 պոմպակայանի, Արմաշի պոմպակայանի 3-րդ և 4-րդ գոտիների ՕԿՋ-ները՝ Ալավերդի համայնքի Այգեհատ բնակավայրի և Սպիտակ համայնքի Խնկոյան բնակավայրի ՕԿՋ- ները ՝ ՀՀ Լոռու մարզում: Ծրագրի նպատակն է ապահովել սակավ ոռոգման ջրի կայուն և արդյունավետ օգտագործումը՝ խթանելով գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև նվազեցնելով թիրախային խմբերի խոցելիությունը կլիմայական փոփոխությունների ազդեցության հանդեպ։
Ծրագրի իրականացումը զգալի դրական ազդեցություն կունենա տարածաշրջանների ջրային ռեսուրսների կայուն և բնապահպանական տեսանկյունից կառավարման արդյունավետության վրա, կխթանի գյուղական շրջանների զարգացումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ « վերադառնալ ցանկ