Դիմեք մեզ

Նորություններ

Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում վերակառուցվում են ջրամատակարարման համակարգերը

06.08.2025 Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում վերակառուցվում են ջրամատակարարման համակարգերը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների և համայնքապետերի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրեր։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքներին։

Այցի շրջանակում դիտարկվել են հետևյալ բնակավայրերում ընթացող նախագծերը․

Քասախ բնակավայրում իրականացվում է շուրջ 18.4 կմ երկարությամբ հիմնական ջրագծի վերակառուցում, կառուցվում են 900 անհատական ջրաչափական հանգույցներ և մոտ 4.5 կմ մուտքագիծ։
Ծրագրի ավարտից հետո ակնկալվում է խնայել մոտ 30 լ/վրկ ջրաքանակ։

Պռոշյան – Նախատեսվում է կառուցել մոտ 20.6 կմ ջրագիծ, 1200 ջրաչափական հանգույց, ինչպես նաև 7.2 կմ մուտքագիծ։
Ակնկալվում է խնայել շուրջ 40 լ/վրկ ջրաքանակ և ապահովել բնակչության կանոնավոր ջրամատակարարում։

Սասունիկ (Աշտարակ համայնք) – Իրականացվում է մոտ 7.9 կմ ջրագծի, 500 հանգույցի և 3.5 կմ մուտքագծի կառուցում։

Արագած (Խոյ համայնք) – Ամբողջությամբ վերակառուցվում է բաշխիչ ցանցը․ կառուցվում է մոտ 12.8 կմ երկարությամբ ջրագիծ, 700 հանգույց և 4.2 կմ մուտքագիծ։

Նախարարը հանձնարարել է՝

  • ապահովել աշխատանքների իրականացումը սահմանված գրաֆիկի համաձայն,

  • խստորեն պահպանել որակի պահանջները,

  • ջրագծերի տեղադրման հետևանքով վնասված ճանապարհահատվածները հնարավորինս արագ վերականգնել։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ