Դիմեք մեզ

Նորություններ

Աշխատանքային քննարկում․ Երևանում խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը պետք է բարձրացնել

28.07.2025 Աշխատանքային քննարկում․ Երևանում խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը պետք է բարձրացնել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ, որին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի ղեկավար Անետա Բաբայանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը, ՀՀ ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։
Աշխատանքային քննարկումն ուղղված էր, մասնավորապես, Երևանում խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը բարձրացնելուն։ Կողմերը քննարկել են ջրանջատումների խնդիրները, ինչպես նաև կոյուղատար և սելավատար համակարգերի արդիականացման հարցերը։
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ