Տաջիկստանի պատվիրակության ճանաչողական այցը Ջրային կոմիտե
06.07.2025
Ջրային կոմիտեն հյուրընկալեց Տաջիկստանի պատվիրակությանը, որի կազմում էին Մելիորացիայի և ոռոգման գործակալության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի ջրային ոլորտի կառավարման կառուցվածքին, մասնավորապես՝ Ջրային կոմիտեի գործառույթներին, քաղաքականությանը և իրականացվող նախագծերին։
Հանդիպման ժամանակ կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը, Դավիթ Մկրտչյանն ու Զավեն Փեփոյանը ներկայացրին կոմիտեի կառուցվածքը, ՋՕԸ-երի հետ համագործակցության ձևերը, ջրի բաշխման սկզբունքները և տվյալների օգտագործման մեխանիզմները, վճարների հաշվարկման և գանձման գործընթացները։ Հանդիպման շրջանակում անդրադարձ եղավ նաև «GIS-ջրային համակարգին»՝ ընդգծելով տեխնոլոգիական լուծումների դերը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործում։
Պատվիրակության ղեկավար Դավլատմուրոդ Խոշաևը, ինչպես նաև մյուս անդամները՝ Տաջիկստանի կառավարությանը կից գործակալությունների պատասխանատուները, ներկայացրին իրենց երկրում ոռոգման կառավարման ներկա իրավիճակը՝ անդրադառնալով նաև այցից սպասվող ակնկալիքներին։
Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանի ձևաչափով, որը հնարավորություն տվեց կողմերին վերհանել համագործակցության հնարավորությունները և հաստատել երկխոսության շարունակականության կարևորությունը։
« վերադառնալ ցանկ